Ունեզրկման կողմ չեմ, բայց քաղաքացին պետք է տեսնի, որ պաշտոնյայի՝ ապօրինի հարստացումը պատժվում է․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նոր կազմի, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին Factor TV-ն զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, մարդիկ՝ ընտրողները հենց այսպիսի՞ Ազգային ժողով էին ուզում տեսնել։

-Մարդիկ՝ ընտրողները, հենց այսպիսի Ազգային ժողով են ձևավորե՛լ։ Նրանք ոչինչ էլ չէին ցանկանում տեսնել։ Վերջին ընտրությունների վրա էական ազդեցություն ունեցավ ոչ թե ՀՀ գիտակից քաղաքացին, մարդը, որ գիտի իր պատասխանատվությունը, գիտի իր ձայնի արժեքը, գիտի՝ ինչի համար է քվեարկում, այլ մոլորված ընտրողը վճռեց այս ընտրությունների ելքը։

Մոլորված ընտրողը մոլորվել էր երկու ուժերի միջև եղած պայքարի համատեքստում։ «Վերադառնում են հները, դա սարսափելի է, չի կարելի թույլ տալ, որ վերադառնան հները», և մյուս դեպքում էլ՝ «պարտվածներն են գալիս իշխանության»։

-Դատաիրավական բարեփոխումներն են ընթացքի մեջ։ Մասնագետ գործընկերներս մատնանշեցին՝ հակակոռուցիոն մի քանի կառույց է ստեղծվում հահակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն դատարան․․․ Ինչո՞ւ այսքան շատ։

-Դե, եթե ցանկանում ես որևէ գործ չանել, պետք է շատ լինեն այդ հանձնաժողովները։ Մեկը մեկի վրա կգցի ամեն ինչ։ Դուք սիրուն ձևակերպեցիք՝ դատաիրավական բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Ուրեմն տեղեկացնեմ, որ արդեն մի 25 տարի է՝ այդ նախադասությունը հնչում է։ Դատաիրավական բարեփոխումներն ընթացքի մեջ են։ 1996-1997 թվականներից ամեն տարի մի քանի անգամ լսում ենք՝ սկսած ամենավերին օղակներից։

-Վարույթներ կան անցումային արդարադատության գործիքներից մեկով։ Խոսքը ապօրինի գույքի բռնագանձման վարույթների մասին է։ Դրանցով անցնում են նախկին պաշտոնյաներ, նրանց հարազատներ և այլն։ Այստեղ ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

-Այդ մասին երկար խոսվեց, և ամենաճչացող խոսքն է, որ սրանից պոպուլիզմի հոտ է գալիս։ Որովհետև մինչև հիմա դեռ իրական հողի վրա ոչինչ չենք տեսել։ Ասենք՝ արդյունքը չենք տեսել։ Բայց այդ մասին խոսակցություն շատ ենք լսել։

Իհարկե, մարդիկ, երկար տարիներ աշխատելով պետական համակարգում, անօրինական գույքի են տիրացել կամ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը՝ հարստություն են դիզել։ Ես ունեզրկումների կողմնակից չեմ։ Ես կողմնակից չեմ այդ հարստությունը կամ դիզածը բաժանել բոլորին։ Բայց ես կարծում եմ, որ մարդիկ, ՀՀ քաղաքացին պետք է տեսնի, որ այդ կարգի գործողությունները պատժվում են։ Դրանք կարող են լինել տարբեր կերպ։ Ես չեմ ցանկանում տեսնել այդ մարդկանց բանտերում, բայց ես ցանկանում եմ տեսնել արդարադատության հաղթանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան