Եկամտահարկի հետվերադարձը կկասեցվի․ մյուս տարվանից այն չի գործի Երևանի կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հիփոթեքային վարկի տոկոսագումարների փոխհատուցման համար եկամտահարկի հետվերադարձը կարող է կասեցվել։ Այս մասին նախագիծ է շրջանառվում Կառավարության ներսում, ինչի մասին առաջինը հայտնեց Կառուցապատողների հայկական ասոցիացիան։

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը չի վերադարձվում»,- նշվում է հրապարակված տեքստում։

Բանն այն է, որ գործող օրենքով հիփոթեքային վարկով բնակարան կամ տուն գնողները որոշակի պայմաններով կարող են հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը, այն չափով, որքան տոկոսագումար են վճարել վարկի մարման համար։

Փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրել Ֆինանսների նախարարությունը։ Նախարարությանն ուղղված մեր հարցմանը պատասխանել են, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և ըստ անհրաժեշտության փոփոխություններից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։

«Նախագծով նախատեսվում է առաջիկա տարիներին աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը»,- նշվում է նախարարության պարզաբանման մեջ։

Factor TV-ի տրամադրության տակ հայտնված նախագծի աշխատանքային տարբերակի համաձայն՝ եկամտահարկի հետվերադարձը կասեցվելու է աստիճանաբար, ըստ Կադաստրի կոմիտեի տարածագնահատման գոտիների։

Առաջինը եկամտահարկի հետվերադարձը կկասեցվի 1-3-րդ գոտիներում, որոնք գտնվում են Երևանի կենտրոնում։ Այստեղ եկամտահարկի հետվերադարձը չի գործի արդեն 2022 թվականի հունվարի 1-ից։ 2023 թվականի հունվարի 1-ից կարգն այլևս չի գործի 4-6-րդ գոտիներում, որոնք նույնպես Երևանում են՝ Կենտրոնից դուրս։

2024 թվականից կարգը չի գործի նաև 7-9-րդ գոտիներում։ Երևանում դա ծայրամասերն են, բայց 7, 8, 9-րդ գոտիներ կան նաև մարզային քաղաքներում, ինչպես, օրինակ, Գյումրիում՝ քաղաքի կենտրոնում։ 2025 թվականից եկամտահարկի հետվերադարձ չի լինի ոչ մի բնակավայրում։

Ֆինանսների նախարարության պարզաբանման համաձայն՝ փոփոխությունը չի ազդի այն շահառուների վրա, որոնք արդեն օգտվում են եկամտահարկի հետվերադարձից կամ կսկսեն օգտվել մինչև 2021-ի ավարտը։ Փոփոխությունը չի ազդի նաև այն շենքերի բնակարանների և անհատական տների վրա, որոնց շինթույլտվությունները տրամադրվել են կամ կտրամադրվեն մինչև տարեվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան