Հայաստանը չի՛ փրկվի՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելով․ Բաքուն ուզում է մեծ տարածք գրավել․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցն Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանը ո՛չ միայն առևանգում է Մաճկալաշենի բնակչին, ո՛չ միայն Շուշիից են կրակոցներ արձակվում, այլև օրերս թեժ է Երասխի, Գեղարքունիքի ուղղությամբ։ Հայաստանը կկարողանա՞ դիմադրել այս ճնշումներին, և Բաքվին չտալ միջանցք կամ չգնալ սահմանազատում նրա քարտեզներով։ Ո՞ւր է գնում պրոցեսը, արդյո՞ք դա լայնածավալ պատերազմն է։

-Գիտեք, իհարկե՝ պետք է տեղիք չտալ, բայց սա շատ երկար պրոցես է լինելու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր ճակատներ է բացել Հայաստանի Հանրապետության հետ՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական պայքարների, ինչը բնական է և սա է Արցախի թուլացման հետևանքը։ Մտածել, որ այդ հարցն այսօր փակվել է․․․ միգուցե կարճաժամկետ՝ ստացվի, բայց երկարաժամկետ հեռանկարում այս ճակատները միշտ թեժ են լինելու։ Դրանք են «զանգեզուրյան» ճակատը, ինչը բացեիբաց հայտարարում է Ալիևը, նրանք արդեն պայքարի այդ ճակատը պաշտոնապես բացել են՝ հայտարարելով, որ արևմտյան Զանգեզուրը «գրավված» է, «օկուպացված» է Հայաստանի կողմից՝ ստեղծելով «արևելյան զանգեզուրյան շրջան»։

Վաղը կստեղծեն «արևելյան զանգեզուրյան» վարչատարածքային միավորում, նույն ձևով կվարվեն նաև մի շարք այլ ուղղություններով, այսինքն՝ մի շարք ուղղություններով այդ ճակատները նշմարվում են։ Պետությունը պետք է դուրս գա այս ծանր բարոյահոգեբանական վիճակից, և միայն ճիշտ դիվանագիտությամբ, հզոր բանակով և ամուր հասարակությամբ մենք կարող ենք զսպել այդ ոտնձգությունները։ Եվ սա մեկ-երկու տարվա խնդիր չէ։

-Ալիևն ի տես աշխարհի Հայաստանին խաղաղության համաձայնագիր է առաջարկում՝ Արցախից հրաժարվելու պայմանով։ «Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե՝ այո, ուրեմն՝ ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր և լուծվի սահմանների դելիմիտացիայի հարցը»,- հայտարարում է նա։ Գաղտնիք չէ՝ նրա նպատակն Արցախը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս ճանաչելն է։ Հայաստանն ունի՞ դաշնակից Արցախի հարցում, և ի՞նչ ռեսուրսով կարող է դիմադրել այս օրակարգին և առաջ բերել հայկական օրակարգը։

-Իհարկե՝ ունենք դաշնակիցներ, բավականին ուժեղ դաշնակիցներ, և կան բազմաթիվ երկրներ, որոնք չեն ուզում, որ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերն իրականանան, և այդ պետությւոնների հետ պետք է մենք աշխատանք տանենք։ Հետևաբար՝ կա հնարավորություն, և ամեն ինչ կախված է ճիշտ աշխատանքից։

-Այո՛, խաղաղություն հաստատվի, բայց ի՞նչ գնով, ո՞րն է Ձեր բանաձևը, պարո՛ն Բաբայան։

-Խաղաղությունը շատ կարևոր բան է, լավ բան է, ո՞վ է ասում, որ խաղաղությունը վատ բան է, և մենք չենք ուզում խաղաղություն։ Բայց Դուք իրավացի եք՝ ի՞նչ գնով։ Եթե Ադրբեջանը շարունակում է վերջնագրերով խոսել․․․ կրկնում եմ՝ նա ասում է, որ Զանգեզուրն իրենցն է, Երևանը, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մայրաքաղաքն է, ո՞րն է այդ գինը։ Մտածել, որ Արցախից հրաժարվելը վերջնականապես և ամրագրել, որ դա Ադրբեջանինն է պայմանագրերով, սահմաններով, Հայաստանը կփրկվի, այդպես չէ՛։ Եվ ընդհանրապես՝ սա սխալ քաղաքականություն է։ Նա, ով մտածում է, որ Արցախը բեռ է, Արցախից հրաժարվելով՝ կարելի է ապահովել Հայաստանի բարեկեցիկ ապագան, չարաչար սխալվում է։

Ընդհակառակը՝ Արցախով է Հայաստանի անվտանգությունն ապահովվում։ Արցախը դարեր շարունակ հայոց վահանի դերակատարությունն է կատարել, և հիմա վիրավոր է, ոչնչացված չէ, բայց ջարդված է։ Պետք է դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Բայց Ադրբեջանը չի կանգնելու այդ ճանապարհին, իրենց նպատակները հեռահար են․ ինչքան հնարավոր է՝ մեծ տարածք գրավել, ունենալ մեծ սահման Թուրքիայի հետ։ Ո՞ր ուղղությունով է ավելի հեշտ այդ սահմանը գծել, Իրանի՞․․․ շատ ավելի դժվար է դա, 85 միլիոնանոց երկիր է։ Իարկե՝ Հայաստանի, մանավանդ, որ հարաբերությունները վատ են։ Մտածել, որ չի լինելու այդպիսի բան, միամտություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան