Դատարանը բավարարել է «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի և Ոստիկանության

Լուրեր

27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչական դատարանը բավարարել է «Նորքի զինված խմբի» գործով անցնող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության։ Վարդանյանը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել 2015 թվականին ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից իր անձնական տվյալները տեսանյութի միջոցով հրապարակելը։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցադիմումի՝ տեսանյութի հրապարակումից և մեծ տարածում գտնելուց հետո Արթուր Վարդանյանը հանրության կողմից ընկալվել է որպես ենթադրյալ «ահաբեկիչ»:

«Տեսագրության մեջ հայցվորի դեմքը տեխնիկական միջոցներով չփակելով՝ նրան կիսամերկ զանգվածային լրատվության միջոցներով ցուցադրելը և, ի տարբերություն մյուս կասկածյալների, հագնվել թույլ չտալը, խախտել է Վարդանյանի պատվի և արժանապատվության իրավունքը»,- նշված է հայցադիմումում:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, դատարան ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ հայտնել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց, որով կհիմնավորվեր, թե ՀՀ ոստիկանության կողմից հայցվորի վերաբերյալ հրապարակվել է որևէ տեսանյութ: Մյուս պատասխանող կողմ հանդիսացող Ազգային անվտանգության ծառայությունը հայցադիմումին չի պատասխանել։

Վարչական դատարանը՝ դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից Արթուր Վարդանյանի անձնական տվյալների հրապարակումը և հօգուտ նրա՝ կառույցներից բռնագանձել 4.360 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։

Վերը նշված դեպքի առթիվ հաղորդագրությանը զուգահեռ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նաև տեսանյութեր են հրապարակել, որոնք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով։

 

Ռոզա Վարդանյան