Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին․ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

Լուրեր

26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
26.04.2024 | 20:02
Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ․-ի մարտի 31–ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կանցկացվի «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։

ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ ԷՔՍՊՈ – 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։

Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։

Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հրարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020»–ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:

Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալը:

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով: