Ի՞նչ վիճակում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որն Ադրբեջանը անհասկանալի «ռեստավրացիայի» է ենթարկում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
26.04.2024 | 20:02
Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Բոլորը

Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշիում ադրբեջանցիները մի քանի ամիս է՝ ակտիվ շինաշխատանքներ են իրականացնում։ Ռեստավրացիայի անվան տակ քաղաքի հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողներից, հուշարձաններից վերացվում է հայկական հետքը։

Թիրախում է հատկապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին։ Նշենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության ենթարկվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով «պատերազմական հանցագործություն»։

Հայկական եկեղեցին այժմ, իբր, «ռեստավրացիայի» է ենթարկվում, որն իրականացվում է կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի ու միջազգային որևէ կառույցի համաձայնության ու մասնակցության։ Նույնիսկ UNESCO-ի հատուկ առաքելությունը դեռևս չի այցելել Արցախ ու նրա հարակից շրջաններ։

Նշենք, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են Շուշիի Սուրբ Ամենափրկիչի «ռեստավրացիայի» լուսանկարներ, որոնցում երևում է, որ եկեղեցու գմբեթը հանված է, կառույցը դրսից ամբողջովին ծածկված է, իսկ ներսում ու դրսում երկաթյա կոնստրուկցիաներ են ամրացված։ Տեղեկություններ չկան, թե ովքեր են իրականացնում հայկական եկեղեցու «ռեստավրացիան»։ Լուսանկարներից չի հասկացվում նաև՝ ընդհանրապես աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ ոչ, քանի որ աշխատողներ չեն երևում, տարածքում ու եկեղեցու ներսում չի նկատվում նաև շինանյութ ու շինարարական պարագաներ։

Չի բացառվում, որ այս «ռեստավրացիան» Ադրբեջանը ձեռնարկել է՝ միջազգային կառույցների աչքերին թոզ փչելու, սեփական վանդալիզմը թաքցնելու և ցույց տալու համար, որ հայկական եկեղեցին թիրախային հարձակման ենթարկելուց հետո հիմա վերականգնվում է։

Թերևս, սրանով է նաև պայմանավորված ադրբեջանական կողմի վերաբերմունքի փոփոխությունը Արցախ UNESCO-ի առաքելության այցի կապակցությամբ։ Ադրբեջանը, որն ամիսներ շարունակ ամեն կերպ խոչընդոտում էր  առաքելության այցն ու կառույցի հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնում, հիմա հռետորաբանությունը փոխել է։ Մասնավորապես, հունիսի վերջերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ UNESCO-ի հետ քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Էմմա Չոբանյան