Ալիևը, Էրդողանը, Պուտինը և Լուկաշենկոն` «մամուլի ազատության թշնամիների» նոր ցուցակում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևը, Թայիփ էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգրկվել են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային հասարակական կազմակերպության պատրաստած «մամուլի ազատության թշնամիների» նոր ցուցակում: Առաջին անգամ ցուցակում կա նաև ԵՄ անդամ երկրներից մեկի ներկայացուցիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Նոր անուններ են հայտնվել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Նրանց ճնշման մեթոդները տարբեր են, բայց դրանք ծառայում են նույն նպատակին՝ ամեն գնով կանխել իրադարձությունների քննադատական լուսաբանումը»,- ասել է «Գերմանիայում լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստիան Միհրը՝ խոսելով նոր հրապարակված ցուցակի մասին։

«Սա ազդում է ոչ միայն լրագրողների վրա, որոնք, այնուամենայնիվ, համարձակորեն շարունակում են իրենց հետաքննությունները, այլ նաև բնակչության վրա, որն այդպիսով զրկվում է անկախ տեղեկատվության հասանելիությունից, ինչն այնքան կարևոր է, հատկապես՝ համաշխարհային համաճարակի ժամանակ։ Վախեցնում է նաև այն, որ մեղավորները հաճախ անպատիժ են մնում՝ չնայած կատարած կոշտ հանցագործություններին»,- ասել է Միհրը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններին ենթակա դատական համակարգը լրագրողներին դատապարտում է անհեթեթ, կեղծ մեղադրանքներով, որոնք երբեմն շատ լուրջ են, իսկ անվտանգության ծառայությունները երբեք չեն շտապում հետաքննել լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումների դեպքերը և պաշտպանել նրանց հարձակվողներից, երբ նույնիսկ նրանք սարսափելի հանցագործություններ են կատարում:

«Նախագահ Ալիևի օրոք լրատվական կայքերը կարող են օրենքով արգելափակվել, եթե դրանք «վտանգ են ներկայացնում պետության կամ հասարակության համար»: Գրաքննությունն է՛լ ավելի է  ուժեղացել Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Հայաստանի հետ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հրաժարվում էին օտարերկրյա լրագրողներին հավատարմագրում տրամադրել»,- ասված է զեկույցում:

Անդրադառնալով Թուրքիային՝ RSF-ը նշում է, որ այդ երկրի նախագահը չի սիրում լրատվամիջոցներին, ավելի ճիշտ՝ սիրում է, որ լրատվամիջոցները լինեն հլու-հնազանդ և իրեն գովերգեն: Նա հետապնդում է քննադատներին օրենքի միջոցով, որի համաձայն՝ լրագրողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել «նախագահին վիրավորելու» համար:

«Տարբեր քաղաքական և տնտեսական միջոցներով նա նաև վերահսկում է գրեթե բոլոր առաջատար լրատվական խմբերը (հատկապես՝ հեռուստաալիքները): 2016-ի հուլիսին հայտարարված արտակարգ դրությունը (ձախողված հեղաշրջումից հետո) նրան հնարավորություն տվեց ձերբակալել աննախադեպ թվով լրագրողների և փակել ավելի քան 100 թերթ, ամսագիր, հեռուստաընկերություն և ռադիոկայան»,- ասված է զեկույցում:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ խոսելով Արևելյան Եվրոպայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինն ու Լուկաշենկոն ընդգրկվել են նախորդ ցուցակներում շուրջ 20 տարի: Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր «առնվազն 37 լրագրող է սպանվել իր գործունեության համար, և այդ հանցագործություններից ոչ մեկը չի բացահայտվել», նշում են ցուցակի հեղինակները:

Ցուցակում ներառված է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, որը հաճախ անկախ լրատվամիջոցներին մեղադրում է օտար ուժերի կողմից շահարկվելու մեջ։

Տաթև Ֆռանգյան