Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու հայտնաբերել ապօրինի արդյունահանված ավազակոպճային խառնուրդով բեռնված խոշոր բեռնատար, որը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին հաջորդ օրը: Ստուգայցի ընթացքում նրանք պարզել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի տարածքում, առանց լեռնահատկացման թույլտվության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության բացակայությամբ, նախատեսված սահմաններից էական շեղումներով ու սահմանվածից ավելի խորությամբ, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:

Ապրիլի 9-ին իրավապահներն այցելել են տարածք: Բեռնատարի չորս վարորդ և ՍՊ ընկերության հինգ աշխատակից ձերբակալվել են:
Պարզվել է, որ արդեն տևական ժամանակ Ապագա գյուղի տարծքում արդյունահանումից հետո ավազակոպճագլաքարային խառնուրդը տեղափոխվել է Արաքս գյուղում գտնվող վերամշակման կետ, որտեղից էլ այն իրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված չորս բեռնատար և այլ տեխնիկա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`