ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Նախարար Ավանեսյանն շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին կատարած մեծ աշխատանքի համար։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում»,- ասված է հաղորդագրությունում։