Լավ պրծանք, որ էլ բան չենք տալիս․ Փաշինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց․

1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը:

2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը:

3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը:

4) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը։

Պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակշրջանում ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձևավորվի նույն հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից (հանրագումարից):
2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության տեսակների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում, բացառությամբ, երբ դիմող տնտեսավարող սուբյեկտը մինչև փոփոխությունները կատարելն արդեն իսկ բավարարում էր սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները:
Պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմնին նախորդ ժամանակահատվածների համար ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում կատարվում են տրամադրված աջակցության գումարների վերահաշվարկներ և ավել տրամադրված աջակցության գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ։
Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է Կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353–Ն որոշմամբ հաստատված հավելվածով:

Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է նաև Հավելված N 1-ի և Հավելված N4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝  2022 թվականի մարտի 1-ից հետո աշխատանքային միգրանտի կարգավիճակով մասնագիտական աշխատանք կատարող անձանց հետ ծագած հարաբերությունների վրա:

Նշենք, որ աշխատանքային միգրանտ է համարվում «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները բավարարող՝ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա մասնագիտական աշխատանք կատարող անձը, ում համար Հայաստանի Հանրապետությունում մինչև 2022 թվականի մարտի 1-ը աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ վճարված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։