ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Վերականգնում, ճկունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» աշխատանքային փաստաթուղթը` ներկայացնելով այն նախաձեռնությունները, որոնք ԵՄ մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։

Ծրագրերից մեկով նախատեսվում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: Հիմնական շեշտը լինելու է Սյունիքի մարզի վրա. առաջնային ոլորտներ կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն:

Զեկույցն ամբողջությամբ` այստեղ:

Factor.am-ը մինչ այս հայտնել էր, որ ծրագրերից մեկ ուրիշով նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է մշակել նաև ԱլԳ անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրվի 1.6 միլիարդ եվրո, Վրաստանին` 1.175 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` 140 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` ԵՄ առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում: