Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանին պատերազմին պատրաստել է ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկը՝ Թուրքիան

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 26-ին՝ երկրի զինված ուժերի օրը, հարցազրույց է տվել Real հեռուստաալիքին, որի ընթացքում միմ շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Մասնավորապես, նա նշել է, որ Թուրքիայի հետ համագործացությունը վճռորոշ դերակատարում է ունեցել պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։

«Խոսելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին՝ միայն անցյալ տարի 13 խոշորամասշտաբ համատեղ զորավարժություն է անցկացվել։ Դրանք կազմակերպվել են, որ թուրքական զինված ուժերի սպաները օգնեն մեր սպաներին՝ մարտական պատրաստվածությունը հասցնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ անձնակազմի պատրաստվածությունը շատ կարևոր է։

«Նրանց պատրաստումը շատ կարևոր է։ Մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, փորձի փոխանակումը։ Գիտեք, որ թուրքական ԶՈՒ-ն աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից է, և դա մեր հնարավորությունն է։ Մենք ունենք նույն լեզուն, կրոնն ու արմատները, և դրանից օգուտ ենք քաղում։ Դա ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից է։ Նրանք հաջող գործողություններ են իրականացրել Սիրիայում ու այլ երկրներում։ Եվ, բնական է, թուրքական զինված ուժերի աջակցությունը պատերազմին պատրաստվելու հարցում անգնահատելի է»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։

Հասանովը խոսել է նաև պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի սխալների ու բացթողումների մասին՝ նշելով, որ եղել են որոշակի ձգձգումներ։ Հասանովը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրամանատարական կետ ժամանել, որոշ հրամանատարների դիտողություններ արել, զգուշացրել ու հանձնարարականներ տվել։

«Մենք վերլուծում ենք ցանկացած հարց, փաստաթղթավորում արդյունքներն ու պլանավորում, թե ինչ աշխատանք պետք է տանել՝ թերությունները վերացնելու համար։ Որոշ հարցերում արդեն միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ նշելով, որ դրանց մասին չի կարող խոսել, քանի որ գաղտնի տեղեկատվություն է։

Հասանովը նաև ասել է, որ մեծ աշխատանք են տարել՝ ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Ի դեպ, ադրբեջանական CBC-ի հետ զրույցում էլ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ որոշ տեխնիկական միջոցներ չեն կարողացել դիմադրել Հայաստանի հետ ռադիոէլեկտրոնային պայքարում։

«Հակառակորդը ստեղծել էր հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ, նրանք զինանոցում ունեն ռուսական արտադրության ամենաժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, և դա իր դերն ունեցավ»,- ասել է Հասանովը։

Բացի այդ, Real-ի հետ հարցազրույցում Հասանովը պատմել է Շուշիի գործողության մասին՝ նշելով, որ հրետանի չեն օգտագործել, վատ եղանակային պայմանների պատճառով հնարավորություն չի եղել օգտագործել նաև անօդաչու սարքեր, ինչը դժվարություններ է առաջացրել։ Նա ասել է, որ հրետանին օգտագործվել է Շուշիի շուրջ գործողությունների ընթացքում, սակայն քաղաքին հարվածներ չեն հասցվել։

Ըստ Հասանովի՝ ադրբեջանական ինժեներական զորքերը կարճ ժամանակում կարողացել են ճանապարհ կառուցել, ինչն անակնկալ է եղել հայկական կողմի համար, քանի որ հայերը Շուշիի վրա հարձակումը սպասել են այլ ուղղությունից և ուժերը կենտրոնացրել են այնտեղ։

 

Էմմա Չոբանյան