Լոնդոնի բիզնես կապերը ԼՂ-ի հետ․ պատերազմի ընթացքում հանքարդյունաբերական ընկերության և Բաքվում ՄԹ դեսպանատան նամակագրությունը․ հետաքննություն

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Open Democracy-ն հետաքննություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Մեծ Բրիտանիայի բիզնես հետաքրքրությունների ու կապերի մասին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Բրիտանիայի կառավարությունը թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում  հանքարդյունաբերությամբ զբաղվել։ Լրատվամիջոցը պարզել է, որ «Բրիտանիայի կառավարությունն աջակցել է  հանքաարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ է ստանալու Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմից»։

«Բաքվում Բրիտանիայի դեսպանատունն առաջարկել է օգնել Anglo Asian Mining ընկերությանը՝ այն բանից հետո, երբ դիվանագետները տեղեկացել են, որ ընկերությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հանքարդյունաբերությամբ զբաղվել»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է Anglo Asian Mining-ի հետ հակամարտության թեժ փուլում՝ համաձայն «Տեղեկատվության ազատություն»-ում հրապարակված էլեկտրոնային նամակագրության։

Հանդիպումից հետո Anglo Asian Mining-ը Շարփին էլեկտրոնային նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքներում ոսկու հանքավայրերի մասին։

Բացի այդ, դեսպանը նաև ընկերությունից լրացուցիչ տեղեկություններ է ստացել՝ ոսկու հանքում և սահմանակից վայրերում հրադադարից հետո զարգացումների մասին՝ «Anglo Asian և հնարավորությունների երկիր» էլեկտրոնային նամակների շղթայի շրջանակում։

Այնուհետ դեսպանության պաշտոնյաներն առաջարկել են ընկերության անունից աննկատ հարցեր բարձրացնել Ադրբեջանի պետական հանքարդյունաբերական ընկերության հետ հանդիպմանը։

Դեսպանության ու բրիտանական ընկերության միջև բարեկամական կապն էլ բացահայտվում է էլեկտրոնային նամակագրությունից՝ հրապարակված Տեղեկատվության ազատության կանոններին համապատասխան։ Բրիտանիայի կառավարությունը նամակները մեծապես խմբագրել է՝ հրաժարվելով բացահայտել ամբողջական բովանդակությունը՝ չվնասելու համար ընկերության շահերը, ինչպես նաև Միացյալ թագավորության շահերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում»։

Նշվում է, որ Anglo Asian Mining-ն Ադրբեջանի կառավարության հետ ոսկու հանքերի շահագործման պայմանագրեր ունի՝ 20 տարի ժամկետով, բայց մինչև վերջերս չէր կարող Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալել։ Անցյալ աշնանը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից և պատերազմի հետևանքով ԼՂ-ի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո հանքերը, հնարավոր է, անցնեն բրիտանական ընկերության կառավարմանը։

Հոդվածագիրը նշում է, որ 2020թ․ նոյեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը զգուշացրել է հակամարտության գոտում կատարված ռազմական հանցագործությունների մասին, հետագայում էլ հայտնվել են դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ՝ ներառյալ հայ  խաղաղ բնակիչների ու գերեվարված զինծառայողների սպանությունների մասին։ Բաքվում նաև մնացել են հայ գերիներ, որոնք ենթարկվում են  դաժան ու անմարդկային վերաբերմունքի։

Open Democracy-ի հարցման պատասխանում, ի դեպ, բրիտանական ընկերությունը նշել է, որ դեսպանատունը որևէ աջակցություն չի ցուցաբերել՝ բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչության սովորական պարտականություններից։

Ըստ հրապարակման՝ Բաքվում բրիտանական դեսպանատունը մի քանի է՝ հարաբերություններ է պահպանում Anglo Asian-ի հետ։ Հետաքրքիր է նաև այն, որ պաշտոնական կայքում և այլ գովազդային նյութերում բրիտանական ընկերությունն Ադրբեջանին ներկայացնում է որպես «քաղաքականապես կայուն ժողովրդավար  երկիր՝ մարդու իրավունքների լավ ցուցանիշներով»։

Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ բրիտանական դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են ընկերության հետ 2020թ-ի սեպտեմբերի 7-ին՝ Լեռնային Ղարբաղի պատերազմի մեկնարկից երեք շաբաթ առաջ։ Էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, որ ընկերությունը դեսպանատանը տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության հետ իր ծրագրերի մասին։ Դրանք ընկերությանը հնարավորություն են տվել շահագործել Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող հանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվողները, որոնք այդ ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ էին։ Նամակագրությունից պարզ չէ՝ արդյո՞ք դեսպանության հետ ԼՂ-ում գոյություն ունեցող հանքերի մասով քննարկում եղել է։

Հրապարակման համաձայն՝ ԼՂ-ում պատերազմի ու ճգնաժամի խորացմանը զուգահեռ, Բաքվում բրիտանական դեսպանատունը կապ է հաստատել Anglo Asian Mining-ի հետ, որը փորձում էր հանգստացնել ներդրողների նյարդերը  հրապարակային հայտարարությամբ։ Դեսպանատան նախաձեռնությամբ էլ  ընկերությանը թարմացված տեղեկություն է ուղարկվել հոկտեմբերի 14-ին։ Էլեկտրոնային նամակներում ընկերությունը հանդիպում է խնդրել դեսպանի կամ այլ պաշտոնյայի հետ։

Հաջորդող շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը տարածքային հաջողություն են ունենում՝ գրավելով Իրանի հետ սահմանին Զանգելանի շրջանը։ Զանգելանում է գտնվում Վեջնալիի ոսկու հանքավայրը, իսկ Anglo Asian-ը բացառիկ իրավունքներ ունի՝ այն ուսումնասիրելու և շահագործելու, որը նախկինում շահագործվել է շվեյցարահայ գործարարի կողմից։

Հոկտեմբերի 27-ին էլ ընկերությունը ներդրողներին տեղեկացնում է «Զանգելանի ազատագրման մասին»՝ հավելելով, որ բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարությա հետ՝ հետագա զարգացումների մասով։ Երկու օր անց դեսպան Շարփը հանդիպում է ընկերության ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի 10-ի կնքվում է հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, իսկ նոյեմբերի 19-ին դեսպանատունը զեկույց է խնդրում Anglo Asian Mining-ից, որի ներկայացուցիչը պատասխան նամակում ասում է, որ իրենք են այդ ընկերությունը, որը Լեռնային Ղարաբաղում 3 հանքերի շահագործման մասով պայմանագիր ունի։

Հրապարակման մեջ խոսվում է նաև Սոթքի հանքավայրի ու այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների, ինչպես նաև այդ հարցի շուրջ ընկերության ու դեսպանատան հետաքրքրություննների մասին։

Ի դեպ, Anglo Asian-ը Ադրբեջանի կառավարության հետ երկրի արևմտյան մասերի, ինչպես նաև հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների հանքերի շահագործման մասին պայմանագիր կնքել է 1997 թվականին։ Այն մշակվել է 1990-ականներին՝ ադրբեջանական նավթային բումի ընթացքում օտարերկրյա ընկերությունների հետ համաձայնագրերի ձևաչափով։

Գործարքը հիմնականում կայացել է Ջոն Սունունուի ջանքերով՝ Նյու Հեմփշիրի նախկին նահագապետի ու նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի նախկին ղեկավարի, որն այն ամերիկացի պաշտոնյաներից է, որը եկել է Ադրբեջան՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ներդրումներ փնտրելու։ Նա շարունակում է մնալ Anglo Asian-ի հիմնական  բաժնետերերից։ Սունունուն համագործակցություն է հաստատել իրանական ծագմամբ գործարար Ռեզա Վազիրիի հետ, որն այդ ժամանակ փոխըմբռնման հուշագիր ուներ Ադրբեջանի կառավարության հետ: Վազիրին ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի համանախագահն է, որը լոբբիստական գործունեություն է ծավալել Վաշինգտոնում Ադրբեջանի առևտրային շահերի օգտին: Այժմ նա Anglo Asian- ի գլխավոր տնօրենն է և ամենամեծ բաժնետերը:

Վազիրին համարվում է նախագահ Իլհամ Ալիևի «անձնական ընկերը»։ Ադրբեջանի իշխող էլիտայի հետ նրա կապերի մասին բացահայտվել է 2016 թվականի էլեկտրոնային նամակների հրապարակման արդյունքում, որոնք կապված էին Unaoil ընկերության հետ։

Հետաքննության մեջ նաև խոսվում է Ադրբեջանում բրիտանական ներդրումների մասին։ Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը Ադրբեջանում շարունակում է մնալ ամենամեծ ներդրողը։ Լոնդոնի և Բաքվի կապերը հիմնված են բրիտանական ընկերությունների, այդ թվում՝ BP-ի վրա, որը երկրի նավթագազային ոլորտում գերիշխող դիրք ունի։

Անցյալ ամիս էլ նախագահ Ալիևը Բաքվում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Ստյուարտին։ Նախարարի հետ հանդիպմանը Ալիևն ասել է, որ բրիտանական ընկերություններն «առաջին արտասահմանյան ընկերություններից են, որոնք իրենց հետ աշխատում են ազատագրված տարածքների վերականգնման, վերակառուցման ուղղությամբ»:

Բացի այդ, բրիտանական Chapman Taylor ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ հայկական Շուշի քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման համար։

«Քանի որ կառավարությունը զբաղվում է աշխատանքով՝ բանակցելով նոր առևտրային գործարքների շուրջ, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ է գործակցում և գումար ծախսում՝ դրսում բրիտանական բիզնես շահերի խթանման համար, ապա շտապ ռազմավարություն է պետք, որը պարզ կդարձնի, որ մարդու իրավունքները բրիտանական կորպորացիաների շահույթից առավել են»,- հոդվածը եզրափակվում է Բիզնեսի ու Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնի մասնագետ Թոմ Ուիլլի խոսքերով։

Էմմա Չոբանյան