Հույս ենք հայտնում, որ այս ընտրություններով նոյեմբերի 9-ից սկիզբ առած քաղաքական ճգնաժամը ի վերջո կհանգուցալուծվի․ «Ինքնիշխան Հայաստան»

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում քաղաքացիների կողմից ստացած յուրաքանչյուր քվեն և հավաստիացնում, որ մեզ տրված վստահությունը պարտավորեցնող է, և այն ծառայելու է Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը։

Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես բռնությունը, ատելությունը, անկայունությունը մերժող քաղաքական ուժ, ամուր կանգնած ենք պետականության և ինքնիշխանության համար ընթացող պայքարի դիրքերում, փորձում ենք հանրային օրակարգ ներմուծել նոր քաղաքական մշակույթ՝ առողջ քննադատությամբ և կառուցողական բանավեճերով:

Միաժամանակ, հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ քարոզարշավը դարձավ մեծ ռեսուրսների պայքար, ուղեկցվեց ատելության քարոզով, անընդունելի բառապաշարով և, այս ամենն ազդեց ընտրողների բարոյահոգեբանական վիճակի վրա։

Այդուհանդերձ, հարգում ենք ժողովրդի մեծամասության ընտրությունը և հույս հայտնում, որ այս ընտրություններով նոյեմբերի 9-ից սկիզբ առած քաղաքական ճգնաժամը ի վերջո կհանգուցալուծվի, կձևավորվի համերաշխության մթնոլորտ և կայունություն, որն էլ անվտանգության սպառնալիքները հաղթարելու հիմք կդառնա:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը իր ընդդիմադիր գործունեությամբ շարունակելու է իր առջև դրած խնդիրների կատարումն ու կուսակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական գործունեությունը, վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և հզոր պետականության կերտման գործում, պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումների անցկացմանը, բաց է համագործակցության համար բոլոր առողջ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ»։