Ռոբերտ Քոչարյանի թիմը փլուզվելու է․ ժողովուրդը մաշեցրեց մինչև քոքը իր քվեարկությամբ․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Դուք «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում մասնակցեցիք ընտրարշավին, այս քաղաքական ուժը չանցավ խորհրդարան: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը:

-Պատճառը, կարծում եմ, շատերին պարզ է՝ քվեարկությունը վերածվեց հեղափոխությունը փրկելու, պաշտպանելու քվեարկության, և որքան էլ այն քաղաքականության մասին էր, այդուհանդերձ, ծրագրերի մասին չէր։

-Դուք, որպես ընտրություններին մասնակցած ուժի ներկայացուցիչ, դիտարկո՞ւմ եք դատարան դիմելը՝ Քոչարյանի ուժի գրանցումը անվավեր ճանաչելու համար:

-«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը դեռևս քվեարկության նախորդ օրը երկու դիմում է ներկայացրել ոչ միայն վարչական ռեսուրս կիրառած թեկնածուի առնչությամբ, ում հարցը դատարանը պետք է քններ` խոսքը «Իզմիրլյան» ԲԿ ղեկավարի մասին է, այլ նաև ընդհանրապես ամբողջ դաշինքի թեկնածությունը չեղյալ ճանաչելու համար: Մեր դաշինքի շտաբին այսօր հարց եմ փոխանցել, որ մենք ևս մեկ անգամ պետք է կրկնենք դա՝ արդեն իսկ հիմք ընդունելով ոստիկանության հաղորդագրությունները, որովհետև ուղղակի նոնսենս է, ծաղր է, որ հանցագործության մեջ բռնված ուժը խոսի զանգվածային ընտրակեղծիքների մասին, այն դեպքում, երբ արդեն իսկ բուն ընտրությունների օրը տեսանելի էր, որ և՛ վարչական լծակներ, և՛ ֆինանսական լծակներ են կիրառվում հենց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից: Եվ շատ հետաքրքիր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, կարծեք թե, անուղղակի ճանաչել է ընտրությունների արդյունքները, որովհետև նրանք նշել են, որ չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն:

-Ի դեպ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը խոսում էր ընդդիմության սխալների և դրանք գիտակցելու անհրաժեշտության մասին: Այսինքն՝ նրանք խնդիրը նաև իրենց մեջ են տեսնում:

-Այո՛: Ռոբերտ Քոչարյանն էլ այսօր խոստովանեց, անուղղակի ասաց՝ մենք, երեք նախագահներով մասնակցելով ընտրություններին, վախեցրինք ժողովրդին, և այս քվեարկությունը մեր դեմ էր: Քոչարյանը սա պարզ խոստովանեց: Ակամա նա նաև օգտագործում էր՝ «ընտրվեցին այս իշխանությունները, ձայն տվեցին այս իշխանություններին» արտահայտությունները, այսինքն՝ նա ճանաչում է այս ընտրությունների արդյունքները: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի սեփական թիմի փլուզումն է հետաձգում, որովհետև բազմաթիվ մարդիկ այսօր հասկանում են, որ Քոչարյանի իշխանության գալու հեռանկարները փակված են, այլևս չեն ստանա այն երազած, խոստացված պաշտոնները, ոմանք, կարծես, նաև մեծ ներդրումներ են արել մարզերում և Երևանում, որպեսզի ընտրազանգված ապահովեն, հիմա այդ ընտրազանգվածը հետընտրական զարգացման դուրս չի գալու, գնացքն արդեն գնացել է: Մյուս կողմն էլ՝ փողով ձայն տված ընտրազանգվածն է, որոնք որևէ մեկինը չեն լինում, այդ թվում՝ նաև Ռոբերտ Քոչարյանինը չեն, այդ պահին փող է առաջարկվել, և նրանք դա վերցրել են: Հիմա այս առումով Քոչարյանի վիճակն այնքան էլ պարզ չէ․ մի կողմից՝ նա պետք է փորձի իր թիմի փլուզումը կանխել, մյուս կողմից՝ իր ընտրազանգվածի նվազումը կանխել, քանի որ դեռևս խորհրդարան չմտած         այդ ընտրազանգվածը նվազում է, և այն մարդիկ, ովքեր նրա հետ հույսեր էին կապում, արդեն իսկ կողք են քաշվելու: Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ ինքը գնում է շարքային խմբակցություն ունենալու խորհրդարանում:

-Բայց խաղադրույքն ավելի մեծ էր. այդ խաղադրույքը հաղթանակի մասին էր:

-Իհարկե՛: Անպատկերացնելի է, նրանք աշխատում էին առավելագույնս, իրենց բոլոր ռեսուրսները 100 տոկոսով աշխատեցնում էին: Քոչարյանը և իր թիմն առավելագույնն են արել:

-Բայց այս իշխանությանը մինչև «քոքը չմաշեցրին»:

-Չէին կարող մաշեցնել, հակառակը՝ ժողովուրդն իր քվեարկությամբ մաշեցրեց իրենց՝ մինչև քոքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան