Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև․ նախատեսվում է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Լուրեր

29.04.2024 | 15:16
Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
29.04.2024 | 15:08
Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ
29.04.2024 | 15:05
Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ Ալմաթիում, Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 14:49
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
29.04.2024 | 14:42
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին
29.04.2024 | 14:31
Տարեսկզբից հարուցվել է 20 վարչական վարույթ․ աղմուկի որ տեսակից են հիմնականում բողոքում քաղաքացիները 
29.04.2024 | 14:16
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ից 4-ը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով
29.04.2024 | 14:05
Տաջիկստանի ԱԳՆ-ն ահազանգում է՝ Մոսկվայի օդանավակայաններում հազարից ավելի տաջիկստանցիներ են պահվում
29.04.2024 | 13:56
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.04.2024 | 13:50
Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը պայթել է ականի վրա
29.04.2024 | 13:44
Պորտուգալիայում կառավարությունը հրաժարվել է փոխհատուցում վճարել իր գաղութային անցյալի համար
29.04.2024 | 13:36
Նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը․Նարեկ Մկրտչյան
29.04.2024 | 13:27
Սառույցը կոտրվել է․ ԵՄ շատ երկրներ արդեն անձանց են հանձնում մեզ, մենք էլ՝ իրենց․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 13:26
Իսրայելում մտավախություն ունեն, որ ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր կտա
29.04.2024 | 13:25
Հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների համար։ Այս պահին Պուտինն արդեն Լա Գրանժ վիլլայում է, որտեղ տեղի է ունենալու երկու երկրների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Նշվում է, որ ընդլայնված կազմով բանակցությունները կսկսվեն տեղի ժամանակով ժամը 14։55-ին։ Բայդենը նաև մամլո ասուլիս կտա Պուտինի հետ հանդիպումից հետո, սակայն դրա մեկնարկի ժամը Սպիտակ տունը չի նշել։ Ի դեպ, ակնկալվում է, որ նախ ասուլիսով հանդես կգա ՌԴ ղեկավարը։

Հավելենք, որ սա կլինի ՌԴ և ԱՄՆ ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։ Ժնև Պուտինի ուղևորությունը կլինի ռուս ղեկավարի առաջին արտագնա այցը 2020 թվականի հունվարից։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում։ Օրակարգում են նաև ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխությունն ու Արկտիկայի խնդիրները։

Տաթև Ֆռանգյան