ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը. մեկը «բարեկեցում» է, մյուսին՝ «բարեժպտում» են «Իրատես»

Լուրեր

12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

Ասում են, թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:

Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լևոն Սարգսյանին, այլև մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը:

Ու հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: Ու մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: