Հապճեպ գրված «չափելի» և «անչափելի» խոստումներ, մակերեսային մոտեցումներ. կրթությունը՝ նախընտրական ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Բոլորը

Ավելի քան 20 ուժեր հավակնում են տեղ ունենալ 8-րդ գումարման ԱԺ-ում և իշխանություն ձևավորել։ Ինչպես են տեսնում քաղաքական ուժերը կրթության և գիտության ապագան։ Նախընտրական ծրագրերում այս ոլորտին վերաբերող հատվածները հիմնականում գրվել են հապճեպ կերպով, ընտրությունների շեմին՝ առանց ուսումնասիրելու Հայաստանում վերջին տարիներին արված ուսումնասիրությունները, Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի ծրագրերում գրեթե բացակայում են գաղափարական ուղղվածությունները։ Հստակ չեն որոշ քաղաքական ուժերի ծրագրերում հանրակրթական դպրոցների դասագրքերի փոփոխության հետ կապված առաջարկները։ Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ծրագրում նշվում է․ «Ամբողջությամբ փոխելու և ներդնելու ենք նոր դասագրքեր և ուսումնական նյութեր՝ նոր չափորոշիչների համաձայն»։

Փորձագետը նկատում է՝ դասագրքերը այսպես թե այնպես պարբերաբար փոխվում են, արդյունքում դժվար է գնահատել՝ փոփոխությունը կատարվել է հընթացս, թե՞ նախընտրական խոստումը կատարելու համատեքստում։ Նախընտրական ծրագրերում, Առհասարակ, կոնկրետ, ոչ մակերեսային մոտեցումների հազվադեպ կարելի է հանդիպել:

Կուսակցությունների և դաշինքների ծրագրերում, Սերոբ Խաչատրյանի խոսքով, ամենաանտեսվածներից մեկը նախադպրոցական կրթությունն է։ Նկատելի է, որ միջին մասնագիտական կրթությունը ևս կուսակցությունների և դաշինքների ծրագրերում առանձնապես ուշադրության չի արժանացել։ Սակայն ամենաանտեսվածը մեծահասակների կրթությունն է։

Միայն «Քաղաքացու որոշումն» է իր ծրագրում տեղ հատկացրել դրան։ Գրեթե բոլոր ուժերն առաջնահերթություն են տվել դպրոցական կրթությանը, սակայն ակնհայտ է, որ դիտարկումները հիմնված են հանրային քննարկումների շրջանակում արծարծվող թեմաների և ոչ ռազմավարական ծրագրերի վրա: Նույնը կարելի է ասել բուհերի մասով:

Հավելենք, որ նշյալ կուսակցություններից և դաշինքներից զատ՝ իրենց նախընտրական ծրագրերում կրթության և գիտության ոլորտին անդրադարձել է, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` շեշտադրելով այն հանգամանքը, որ գիտելիք և բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

Կրթության մասով առաջարկներ ունի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, օրինակ` վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն էլ ծրագրում է, օրինակ, կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան