Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

81 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվա հաջորդ օրը, մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը: Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ռեժիսորի մերձավորներից:

Ռեժիսորին 2000թ.-ին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալը, 2003թ.-ին նա արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ կոչմանը, 2012թ.-ին՝«Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

Անվանի ռեժիսորը եղբոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հետ ֆիլմեր էր ստեղծել, որոնք սիրվել են ժողովրդի կողմից: Դրանցից թերևս ամենահիշարժանները 1980թ.-ին նկարահանված «Խոշոր շահում» կինոնկարն է, 1982թ.-ին նկարահանված «Հին օրերի երգը» և 1984թ.-ին նկարահանված «Մեր մանկության տանգոն»:

Ալբերտ Մկրտչյանը 2000թ.-ին նկարահանել էր «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, իսկ նրա վերջին ֆիլմը դարձավ 2008թ.-ին նկարահանված « Տխուր փողոցի լուսաբացը»:

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին՝ Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ ֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։

1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995-99 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։