Բաքվի դատարանը լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բաքվի Յասամալի շրջանի դատարանում շարունակվել է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ հարուցված շինծու գործով դատավարությունը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը հրապարակել է դատավճիռը․ Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ կայացած նիստում նման պատժաչափ էր սահմանել մեղադրող դատախազը, իսկ Վիգեն Էուլջեքչյանը դատարանին խնդրել էր արդարացնել իրեն։

Ազատազրկման 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Հիշեցնենք՝ Բաքուն շինծու քրեական գործ է հարուցել Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Այսպիսի շինծու գործերով Բաքուն ցանկանում է խոչընդոտել հայ գերիների վերադարձին։

Էմմա Չոբանյան