ԿԸՀ-ն մերժեց Փաշինյանի գրանցումն ու ՔՊ ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն նիստի ժամանակ քննարկեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը, որով նա պահանջելով անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել:

ԿԸՀ-ն Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը` ընդգծելով նաև, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:

ԿԸՀ-ն Էդգար Ղազարյանի դիմումի մերժման որոշումն ընդունեց 5 կողմ, 0 դեմ ձայներով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որպեսզի վերջինս դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանել էր, թե  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներ հնչեցնելով:

Տիգրան Մուկուչյանը այս դեպքում ևս ընդգծեց, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ բացի մի շարք այլ հանգամանքներից նաև դիմումն իրավասու անձի կողմից չի ներկայացվել. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունն է իրավասու նման դիմում ներկայացնել»,- շեշտեց Մուկուչյանը: