ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը

Լուրեր

30.04.2024 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ
29.04.2024 | 23:31
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
29.04.2024 | 23:18
Կարո՞ղ է Էրդողանի 20 մլրդ դոլար արժողությամբ Իրաքի զարգացման ճանապարհը Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջանցքին մրցակից լինել․ անդրադարձ
29.04.2024 | 23:03
Կառավարությունը՝ Փաշինյանի և կիրանցիների հետ հանդիպման մասին
29.04.2024 | 22:54
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «գործակալների օրենքը»
29.04.2024 | 22:40
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2024 | 22:24
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինային խոստացել է ՀՕՊ համակարգեր և անդամակցություն դաշինքին
29.04.2024 | 22:05
Ինչ է ասել Փաշինյանը կիրանցիներին. Գեղամ Նազարյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 21:44
Բլինքենն Էր-Ռիադում է, ՀԱՄԱՍ-ը՝ Կահիրեում. Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
29.04.2024 | 21:29
Ազգային ժողովը գնել է 520 շիշ կոնյակ՝ 10․5 մլն դրամ ընդհանուր արժեքով
29.04.2024 | 21:14
Ադրբեջանում քաղհասարակության հերթական ներկայացուցիչն է ձերբակալվել
29.04.2024 | 21:00
Բլինքենը զգուշացրեց Ալիևին՝ պատերազմի չգնա՛լ, սահմանազատել Ալմա Աթայի հռչակագրով․ սանկցիաների վտանգ կա․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 20:52
Արմեն Դանիելյանը ցանկանում է դառնալ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի անդամ
29.04.2024 | 20:39
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
29.04.2024 | 20:25
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարեւոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։

Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։

Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այս քայլերին եւ հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։

Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին եւ հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջեւ առկա չլուծված խնդիրները։

Մենք նաեւ շարունակում ենք հորդորել Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»։