Բլինքենն Էր-Ռիադում է, ՀԱՄԱՍ-ը՝ Կահիրեում. Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական հարձակման սպասումով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի գործընթացում միջնորդներն ակտիվացրել են իրենց ջանքերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն երկուշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն առաջընթաց են ապրում: Սեժուրնեն Էր-Ռիադում բանակցություններ կվարի արաբական երկրների նախարարների, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

«Մենք կքննարկենք պատանդների ազատ արձակումը, հումանիտար իրավիճակը և հրադադարը։ Գործընթացը շարունակական է, բայց միշտ պետք է զգույշ լինել այս քննարկումներում և բանակցություններում։ Իրավիճակը Գազայում աղետալի է, և մենք հրադադարի կարիք ունենք»,- Reuters-ին ասել է Սեժուրնեն Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) շրջանակում:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Սա նրա յոթերորդ ուղևորությունն է Մերձավոր Արևելք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո: Սպասվում է, որ նա Էր-Ռիադում կհանդիպի Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու թագավորության և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հնարավոր գործարքը ներառում է Վաշինգտոնի կողմից Էր-Ռիադի հետ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև միջուկային համագործակցության երկկողմ համաձայնագրերի կնքումը։ Բլինքենը նաև ավելի լայն հանդիպում կանցկացնի արաբական հինգ պետությունների՝ Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի ներկայացուցիչների հետ։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածի կառավարման հնարավոր մեխանիզմը։ Էր-Ռիադից Բլինքենը կմեկնի Հորդանան և Իսրայել, որտեղ ուղևորությունը կկենտրոնանա Գազայում հումանիտար սարսափելի իրավիճակի բարելավման ջանքերի վրա:

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն իր հերթին մեկնում է Կահիրե՝ հրադադարի շուրջ բանակցելու համար, երեկ Reuters-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը:

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները կիրակի հայտնել են, որ Գազայում խմբավորման ղեկավարի տեղակալ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությունը կքննարկի հրադադարի առաջարկը, որն Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով շաբաթ օրը: