Կարո՞ղ է Էրդողանի 20 մլրդ դոլար արժողությամբ Իրաքի զարգացման ճանապարհը Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջանցքին մրցակից լինել․ անդրադարձ

Լուրեր

14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
Բոլորը

Թուրքիան, Իրաքը, Կատարը  և Արաբական Միացյալ Էմիրությունները վերջերս ստորագրել են նոր առևտրային ճանապարհի համաձայնագիր, որը կապում է Պարսից ծոցը Եվրոպային՝ ձգտելով ավելի սերտ տնտեսական կապերի: «Զարգացման ճանապարհ» անվանումը ստացած այս նախագիծը  վերջին տնտեսական միջանցքն է տարածաշրջանում Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունից և Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքից հետո:

Նախագիծը, որը վերջնականացվեց ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաղդադ կատարած այցի ընթացքում, կանխատեսվում է, որ կարժենա 20 միլիարդ դոլար, իսկ ֆինանսական աջակցության մեծ մասը տրամադրվելու է Դոհայի և Աբու Դաբիի կողմից, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Էմիրությունների AD Ports ընկերությունն արդեն նախնական համաձայնագիր է ստորագրել Իրաքի նավահանգիստների գլխավոր ընկերության հետ համատեղ ձեռնարկության համար՝ առանցքային նավահանգիստը տնտեսական գոտու հետ մեկտեղ զարգացնելու նպատակով:

Քանի որ վերոնշյալ տրասնպորտային նախագծերն ուղղակիորեն չեն անցնում Իրաքով, նախագիծը հաղթանակ է Բաղդադի համար, որը ցանկանում է հետագայում ավելացնել 24 միլիարդ դոլարի առևտրի ծավալը Թուրքիայի հետ:

IMEC-ի՝ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի մրցակիցը

Քանի որ IMEC-ը՝ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքը, իր հերթին շրջանցում է Թուրքիան, Իրաքի զարգացման ճանապարհն Էրդողանի կողմից ակտիվորեն առաջ է քաշվել անցյալ տարի՝ որպես IMEC-ի մրցակից, վերջինիս մասին հայտարարվելուց անմիջապես հետո: Փոխարենը, «Զարգացման ճանապարհներ» նախագիծն առաջ քաշելիս Էրդողանը հայտարարել էր, որ «առանց Թուրքիայի միջանցք չկա», քանի որ այն «կարևոր արտադրական և առևտրային բազա է» և «Արևելքից Արևմուտք հաղորդակցության ամենահարմար գիծը»։

Այդ պատճառով այս քառակողմ միջանցքը կարող է ուղղակի մրցակից լինել IMEC նախագծին, որի նպատակն է ուղիղ կապ ստեղծել Հնդկաստանի, արաբական ու եվրոպական շուկաների միջև։

Համեմատելով Իրաքի միջանցքը IMEC-ի հետ

Քանի որ այն ներառում է ավելի շատ երկրներ, քան Զարգացման ճանապարհը, և անցնում է հսկայական տարածաշրջանով, IMEC-ը կարող է ավելի շատ բարդությունների բախվել: Շվեդիայի Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների հետազոտության պրոֆեսոր Աշոկ Սվեյնը Al-Monitor-ին ներկայացրել է IMEC նախագծի շրջանակը:

«2023 թվականի սեպտեմբերին Դելիում G20-ի գագաթնաժողովում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են IMEC-ի ստեղծման ծրագրերը: Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ծովային-երկաթուղային տրանսպորտային տարանցիկ ցանց՝ բարելավելու կապը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Հնդկաստանի միջև: Մինչ միջանցքի առանձնահատկությունները դեռ ձևավորվում են, պլանավորված ենթակառուցվածքը ներառում է երկաթուղային հաղորդակցություն ԱՄԷ-ից Իսրայել՝ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի միջոցով, ինչպես նաև նախատեսում է թվային և էներգետիկ բարելավումներ»,- ասել է նա։

Խոսելով մարտահրավերների մասին՝ Սվեյնը մատնանշել է այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են «Իրաքի անվտանգության իրավիճակը, քաղաքական լարվածությունը, կոռուպցիան և սխալ կառավարումը», որոնք առաջացնում են «անորոշություններ ծրագրի՝ ժամանակին ավարտի հետ կապված»:

Ըստ նրա՝ թեև IMEC-ի և Զարգացման ճանապարհի նախագծերն ունեն հսկայական տնտեսական ներուժ, տարածաշրջանում հակամարտությունները և քաղաքական անկայունությունը լուրջ հարցեր են առաջացնում դրանց իրականացման վերաբերյալ: Այնուամենայնիվ, Սվեյնը կարծում է, որ «Թուրքիայի կողմից նախաձեռնված «Զարգացման ճանապարհ» նախագիծը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քանի որ «չորս երկրներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան ավելի մեծ՝ IMEC նախագիծը, որը համախմբում է բազմաթիվ մասնակիցների և դիտվում է որպես մարտահրավեր տնտեսական հսկա Չինաստանին։ IMEC-ի կառուցումը ներառում է երկաթուղային և բազմաթիվ ծովային, ցամաքային ուղիների մշակում լեռնային ու անապատային տեղանքով, և դրա իրականացման համար անհրաժեշտ է մեծ ֆինանսավորում ու ժամանակ։

Ֆինանսավորման հստակություն

Զարգացման ճանապարհի ֆինանսավորումը շատ ավելի հստակություն ունի։ Եթե ​​այն ստանա բավարար ֆինանսավորում և իրականացվի ըստ պլանի, այն կարող է առաջ անցնել IMEC-ից, որը մնում է փակուղում՝ Գազայի դեմ պատերազմի և դրա հետևանքների պատճառով: Հնդկաստան-Մերձավոր Արևելք երթուղու առնչությամբ դեռևս նկատելի գործողություն կամ առաջընթաց չի եղել:

Իրաքի առևտրային ուղին ևս որոշ թերություններ ունի։ Բացի շինարարությունից և լոգիստիկայից՝ կան տարբեր քաղաքական և անվտանգային խոչընդոտներ։

Ֆրանսիայի Արտուա համալսարանի դոցենտ Շահին Գելարեն Al-Monitor-ին ասել է. «1200 կիլոմետր երկարությամբ ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների մշակումը պահանջում է լայնածավալ պլանավորում և իրականացում՝ լուծելու նյութատեխնիկական խնդիրները»:

Քննարկելով անվտանգության խնդիրները՝ Գելարեն նշել է. «Իրաքը կանգնած է քաղաքական անկայունության և անվտանգության մարտահրավերների առաջ՝ շարունակական բռնությունների և հակամարտությունների պատճառով: Իրաքի կառավարությունը չի վերահսկում իր տարածքի մեծ մասը, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանը։ Նման կարևոր ենթակառուցվածքային նախագծի անվտանգության ապահովումը պահանջում է կայուն միջավայր»։

Նա նաև ասել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը կամուրջ կծառայի Ասիայի և Եվրոպայի միջև՝ ապահովելով տարանցման և առևտրի դարպաս ու կհամապատասխանեցվի Թուրքիայի ռազմավարական նպատակներին՝ մեծացնելով իր ազդեցությունը տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ենթակառուցվածքի հարցում: Թուրքիան արաբա-միջերկրածովյան նախագծում անտեսվել է և, կարծես, դժվարությամբ է մարսում դա։

Զարգացման ճանապարհի պլաններ

Չորս երկրների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրաքի Գրանդ Ֆաու նավահանգիստը կզարգացվի երթուղու ենթակառուցվածքների հետ միասին: Ավարտից հետո Գրանդ Ֆաու նավահանգիստն իր 90 նավամատույցով կգերազանցի Դուբայի Ջեբել Ալի նավահանգստի 67-ին, որը ներկայում Մերձավոր Արևելքի ամենամեծ բեռնարկղային նավահանգիստն է: Իրաքի կառավարությունը նաև նախատեսում է հիմնել լոգիստիկ հանգույցներ և արդյունաբերական համալիրներ, ինչպես նաև նավթի և գազի խողովակաշարերի ինտեգրումը նախագծին:

«Զարգացման ճանապարհի» կամ, ինչպես այն կոչում են, «Չոր ջրանցքի» առաջին փուլի ավարտը նախատեսված է 2038 թվականին։ Այն կմիացնի Իրաքի հարավում գտնվող Բասրայի նոր նավահանգիստը հյուսիսային Թուրքիային, որտեղից կհասնի Միջերկրական ծովի թուրքական Մերսին նավահանգիստ, Ստամբուլ, այնուհետև՝ Եվրոպա: Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել 2033 թվականին, իսկ վերջնական փուլը՝ 2050 թվականին։

Էմմա Չոբանյան