Ադրբեջանում քաղհասարակության հերթական ներկայացուցիչն է ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումները լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բաքվում փողոցից բերման է ենթարկվել Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին։ Նրան տեղափոխել են անհայտ ուղղությամբ, հայտնել են Մամեդլիի գործընկերները։ Կենտրոնը հայտնի է ընտրությունների անկախ դիտարկումներով:

2013 թվականին Մամեդլին կալանավորվել ու դատապարտվել էր ազատազրկման՝ տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նա ճանաչվել է քաղբանտարկյալ։ Մամեդլին արժանացել է նաև Վացլավ Հավելի մրցանակի։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանական մամուլը նրան դասել էր քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների շարքին, որոնք «արևմտյան փողերով աշխատում են Ադրբեջանի դեմ»։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակից Իբրահիմ Ամիրասլանլին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Մամեդլին ձերբակալվել է, կատարվում է քննություն, հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին  էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել էր նաև երկրում մարդու իրավունքների իրավիճակին՝ ողջունելով տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի կալանքը փոխելու որոշումը՝ կոչ անելով շուտափույթ ազատ արձակել նրան։ Բլինքենը կրկին հորդորել էր Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել երկրում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Էմմա Չոբանյան