Արթուր Դավթյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Լուրեր

19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Օուեն Մերֆիին և  առաքելության իրավական հարցերով վերլուծաբան Սվետլանա Չետայկինային:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ մեր երկրի համար բացառիկ կարևորության առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների դիտարկման գործընթացներն արդեն տևական ժամանակ իրականացնելու կապակցությամբ:  Նա նշել է, որ բազմափորձ դիտորդական խմբի անաչառ ներգրավվածությունն ընտրությունների ընթացքի վերահսկելիության բարձր մակարակի ապահովման կարևոր նախադրյալներից է:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնողականությամբ իրավապահ մարմինները, առաջնորդվելով քաղաքական զսպվածության և բացարձակ անաչառության սկզբունքով, մոբիլիզացրել են անհրաժեշտ բոլոր ռեսուսները՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ բուն քվեարկության օրը, նաև հետընտրական շրջանում գործընթացների օրինականությունն ապահովելու, քաղաքացիների, ընտրությունների մասնակից ուժերի, այլ սուբյեկտների իրավունքները պաշտպանելու նպատակով:

Գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ լիարժեք անհանդուրժողականություն է դրսևորվելու ընտրական հանցավոր ցանկացած դրսևորման նկատմամբ, և այս հարցում լիարժեք հավասարություն է լինելու բոլոր մասնակիցների նկատմամբ՝ անկախ նրանից՝ քաղաքական որ բևեռն են ներկայացնում:

Դիտորդական խմբի ներկայացուիցչներին տեղեկացվել է այդ նպատակով գլխավոր դատախազության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին, այդ շրջանակում ներկայացվել է հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ հրապարակումների, հաղորդումների և ահազանգերի գրանցման, հաշվառման, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության միասնականության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ընթացիկ արդյունքները, ընտրությունների ընթացքում քրեական օրենքով արգելված արարքների, դրանց համար նախատեսված պատիժների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ապահովելու նպատակով իրականացված միջոցառումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ դիտորդներն ուշիուշով հետևում են նախընտրական գործընթացներին, իսկ քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի նաև կարճաժամկետ դիտորդների մեծաթիվ խումբը, և հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ կիրականացվի դիտարկում:  Յոհան Մերֆին հավելել է, որ COVID19-ով պայմանավորված գլոբալ սահմանափակումներ մտցվելուց հետո առաջին անգամ են որևէ երկրում կարճաժամկետ դիտորդներ տեղակայում, ինչը վկայում է, թե որքան լուրջ է մոտենում առաքելությունը Հայաստանում սպասվող ընտրություններին:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում կատարված բարեփոխումներին, քաղաքացիների հանցավոր արարքներից զերծ պահելուն ուղղված իրազեկման աշխատանքներին, գրանցված առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով կատարվող ստուգողական աշխատանքների, քննությունների ընթացիկ դրությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այսօր իրավապահ մարմիններն ընտրական հանցագործությունների հակազդման շատ ավելի լայն գործիքակազմ ունեն: ՀՀ քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների զգալի մասի սանկցիաների խստացմամբ նախկինում միջին ծանրության համարվող հանցավոր արարքները դարձան ծանր, ինչը հնարավորություն է տալիս հանցագործությունների լիարժեք բացահայտման համար կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ավելի լայն գործիքակազմ: Ընտրություններից առաջ քրեական օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով քրեականացվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա հարակից շրջանում բռնություններ կիրառելու կամ նման սպառնալիքներ տալու արարքները, որոնք կարևոր են ընտրարշավների և բուն քվեարկության բնականոն, անվտանգ ընթացքն ապահովելու  տեսանկյունից:

Հանդիպման ընթացում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել իրենց իրավասությունների սահմաններում օպերատիվ տեղեկատվության փոխանակման շուրջ: Ընդգծվել է, որ ինչպես ընտրական մյուս սուբյեկտներին, այնպես էլ դիտորդական առաքելություններին դատախազությունը մոտնում է որպես գործընկերների, և պատրաստ է լայն համագործակցության՝ օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացումը երաշխավորելու նպատակով: