«Մինչև այժմ մեր պաշտպանյալները չգիտեն՝ ինչի համար են մեղադրվում». Սեֆիլյանի գործով հրապարակվում են պաշտպանական ճառերը

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստում դահլիճը բազմամարդ էր, ներկաները պաստառ էին բերել, որի վրա գրված էր «Ջավախք»:

Նիստերի դահլիճում Ծռերի աջակիցների հետ էր նաև Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Նրան տեսնելով՝ Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք եկել Երևան»:

Առաջինը պաշտպանական ճառով հանդես եկավ Գալուստ Գրիգորյանի և Գևորգ Սաֆարյանի հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան. «Իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների մեջ բացակայում են փաստական հանգամանքները»,- նշեց փաստաբանը: Նա ասաց, որ իր պաշտպանյալները հավուր պատշաճի չեն իրազեկվել մեղադրական եզրակացության բովանդակության մասին. «Մինչև այժմ մեր պաշտպանյալները չգիտեն՝ ինչի համար են մեղադրվում: Առաջադրված մեղադրանքներն անհատականացված չեն, ինչը կխախտի արդար դատավարություն անցկացնելու իրավունքը»:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանն ի սկզբանե դեմ էր, որ իր պաշտպանությամբ զբաղվի Աննա Ջուվանովնան, դատարանը, սակայն, հանրային պաշտպանին ներգրավել էր գործին՝ հաշվի չառնելով Սաֆարյանի կարծիքը:

Հաջորդը պաշտպանական ճառով հանդես եկավ Հրայր Թոփչյանի պաշտպանը՝ Գեորգի Մելիքյանը, նշելով, որ իրեղեն ապացույցները ոչնչացվել են և պաշտպանական կողմը չի կարող դրանք ուսումնասիրել: Նա ևս նշեց, որ իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Պաշտպանի խոսքով՝ ինքնաձիգները, որոնք հայտնաբերվել են իր պաշտպանյալի մոտ, պիտանի չեն եղել օգտագործման և արված լուսանկարները հետաքննիչը ջնջել է միտումնավոր՝ լավ իմանալով, որ եթե լուսանկարները մնան, հետագայում չեն կարողանա հիմնավորել իրենց առաջադրած մեղադրանքները. «Հետքաննիչն ասում է, որ հեռախոսից ջնջվել են այդ լուսանկարները, ինչն իրականում հնարավոր չէ: Փամփուշտների անհետանալն ու ինքնաձիգների նկարագրի բացակայությունը պետք է համարվի անթույլատրելի ապացույց»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրողը պահանջել էր Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով, Գևորգ Սաֆարյանին ու Սասունիկ Կիրակոսյյանին 4.5, Ներսես Պողոսյանին՝ 4, իսկ Հրայր Թոփչյանին ու Գալուստ Գրիգորյանին 3 տարվա ազատազրկման: Ամենամեղմ պատիժը դատախազը պահանջել էր Հովհաննես Պողոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում:

Լիլիթ Շաբոյան