ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչությունների պատասխանատվությունը
Քաղաքականություն
07.06.2017 | 14:14«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը․ հայտնում է Reuters-ը:
««Իսլամական պետության» մարտիկները հարձակվել են Խոմեյնիի դամբարանի և Թեհրանում Իրանի խորհրդարանի շենքի վրա»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թեհրանում հարձակում են գործել խորհրդարանի շենքի ու միևնույն ժամանակ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։