ՍԴ հեռացող նախագահը մեղքի զգացում չունի. նա այսօր էլ չէր բավարարի ընդդիմության դիմումները

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նույնպես այն մարդկանց շարքում է, որոնք համոզված են, որ Հայաստանի 4-րդ նախագահին պետք է ընտրի Ազգային Ժողովը։ Ըստ նրա, անցումային դրույթները կարգավորում են այդ հարցը. «Անցումային փուլում լուծումները տրվում են անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար»։

Սահմանադրության անցումային դրույթներում տեղ գտած 211 հոդվածը բոլոր հարցերը հանում է։ Պարոն Հարությունյանը խորհրդարան էր եկել որպես առաջիկայում ձևավորվելիք Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Այդ խորհուրդն, ըստ նրա, առաջին անգամ հնարավորություն կունենա անկախ լինել իշխանության բոլոր մարմիններից։ Միակ հարցը մնում է իշխանության քաղաքական կամքը:

«Այսօրվա պարագայում այս մարմինը կկարողանա ստիպել իշխանություններին դրսևորել այդ քաղաքական կամքը, որովհետև այս մարմնից շատ բան է կախված, առաջին՝ իրավունքի աննմիջական գործողությունը երաշխավորելու առումով, շատ բան է կախված որպեսզի կարողանա երկրի մակարդակով հանրային մակարդակով երեք փոխկապակցված խնդրի լուծում գտնել, երբ ամեն մի անհատի սոցիալական վարքագծի հիմքում կդրվի իրավունքի գերակայությունը, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի հիմքում կդրվի իրավունքի գերակայությունը և հանրային իշխանությունների հանրային վարքագծի հիմքում կդրվի իրավունքի գերակայությունը»,- ասում է ՍԴ նախագահը:

Առայժմ պարոն Հարությունյանը չի կարող ասել՝ հենց ի՞նքն է դառնալու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Ինքը մարտի 23-ից դադարում է լինել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ինչպիսի՞ հեղինակությամբ է նա թողնում այդ պաշտոնը։ Լրագրողները նկատում են, որ իրավապաշտպանները հիացած չեն նրա գործունեությամբ։ Պարոն Հարությունյանը համաձայն չէ նրանց հետ․ «Մենք տասնյակներով որոշումներ ենք կայացրել պաշտպանելով նրանց իրավունքները սկսած մամուլի միջոցներից։ Եթե մեր որոշումները չլիներ, չգիտեմ ձեր անկախությունը ինչ վիճակում կլիներ»։

Նկատվում է նաև, որ պարոն Հարությունյանը չի պնդի, թե իր ղեկավարած մարմինը բավարարել է ընդդիմության որևէ դիմում՝ անվավեր ճանաչել համապետական որևէ ընտրություն, որն ընթացել է աղաղակող խախտումներով․ «Համապետական ընտրությունների վերաբերյալ մեր բոլոր որոշումները եղել են համապատասխան դիմումների բովանդակությանը։ Ես որևէ որոշման տակ որ ստորագրել եմ, կստորագրեմ նորից և 50 անգամ, եթե կրկնվի նույն դիմումը նույն բովանդակությամբ և նույն փաստաթղթերով»։

Սահմանադրական դատարանի հեռացող նախագահը վստահեցնում է, որ լրագրողները շփոթում են իրականությունը ցանկության հետ։

«Եթե կուսակցությունը ընտրատարածքներում ունի 1800 մարդ, որը իրավասուբյեկտ է և որը կարող է գործողություն կատարի և որը իրավասություն ունի այդ իրավական գործընթացում համաձայնել կամ չհամաձայնել արդյունքների հետ, 1800-ը ստորագրում է արձանագրությունների տակ, ընդունում է արձանագրությունները, կուսակցությունն ասում է՝ ես ընտրությունը չեմ ընդունում, ես դա չեմ հասկանում»,- վստահեցնում է նա։

Ընդդիմությունը պետք է կարողանար գրագետ դիմումներ ներկայացնել, որովհետև դատարանում իրավական գործընթաց է իրականացվում։ Բայց արդյո՞ք 20 տարվա ընթացքում ընդդիմությունը գոնե մեկ գրագետ դիմում չի ներկայացրել․ «20 տարվա մեջ, եթե չեմ սխալվում, ընդամենը 4 անգամ են դիմել, որևէ անգամ որոշումը երբ մենք կայացրել ենք, համապատասխան է եղել դիմումին»։

Պարոն Հարությունյանը պատրաստ է ընդդիմության յուրաքանչյուր դիմումի մասին ժամերով խոսել և ապացուցել, որ ինքը ճիշտ է։ Նա ի դեպ, այսօր խորհրդարանում հանդիպել և պատասխանել է Հանրապետականի և Դաշնակցության համատեղ հարցերին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ին ընտրում է Ազգային Ժողովը, 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ իր միջից։

 

Մհեր Արշակյան