Պետական իշխանությունը կուսակցական շահերին ծառայեցնելը հենց այսպես է լինում

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից դիզվառելիքի ներկրումը և իրացումը հարկվում է ավելացված արժեքի հարկով։ Արդյունքում, դիզվառելիքի 1 լիտրն արդեն վաճառվում է 470 դրամով։ Մեկ տարվա կտրվածքով դիզվառելիքի մեկ լիտրը թանկացել է ավելի քան 100 դրամով։ Ակնհայտ է, որ այդ թանկացումն առավելապես ազդելու է գյուղատնտեսության վրա և այս փաստը ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կառավարության պատասխանատուները, չեն կարող հերքել։

Իսկ ինչ է առաջարկում ՀՀ կառավարությունը․ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք ձեռքբերելու համար պետբյուջեից սուբսիդիա տրամադրել։ Ըստ այդմ, մեկ լիտրի հաշվարկով սուբսիդիան կազմելու է 60 դրամ։ Չնայած, որոշման նախագծով դիզվառելիքի կոնկրետ գինը չի սահմանում, բայց եթե ներկայիս գներով առաջնորդվենք, ապա ստացվում է, որ գյուղացիները հնարավորությունը կունենան դիզվառելիքը գնել 410 դրամով։

Ի սկզբանե նկատենք, որ դիզվառելիքի գնի սուբսիդավորումը ինքնին սխալ մոտեցում է և այդպիսով հարկատուների միջոցները վատնվելու են միայն այն բանի համար, որ պետական պաշտոնյաները կարողանան հայտարարել, թե իբր իրենք աջակցում են գյուղատնտեսությանը։ Սակայն, իրականությունն այլ է և այդ մասին վկայում են թվերը։ Այսպես, էժան դիզվառելիքի համար նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 360 միլիոն դրամ, այսինքն՝ գյուղացիական տնտեսություններին հատկացվելու է 6 մլն լիտր էժան դիզվառելիք։ Տնտեսություններին էժան դիզվառելիքը հատկացվելու է մեկ հեկտարին 200 լիտր հաշվարկով։ Ստացվում է, որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, եթե բյուջետային միջոցների հաշվին իրենք 30 հազար հեկտարի համար «էժան» դիզվառելիք ապահովեն, ապա գյուղատնտեսության դիզվառելիքի խնդիրը լուծվելու է։

Կարելի է կարծել, որ գյուղնախարարությունում պատկերացում չունեն Հայաստանի ցանքատարածքների մակերեսների մասին, իսկ այգիների գոյության մասին չեն էլ լսել։ Այսպիսով, նախագծում նշված է մարզերից յուրաքանչյուրի և գյուղատնտեսական ոլորտի պետական ձեռնարկությունների քվոտաները։ Ըստ այդմ, 5 միլիոն 817 հազար լիտրը բաշխվելու է մարզերի միջև, իսկ մնացած 183 հազար լիտրը հատկացվելու է գյուղատնտեսության ոլորտի պետական 7 ձեռնարկությունների, որոնց թվում է նաև Գյուղատնտեսության նախարարությունը։ Վերջինիս թողնվել է 100 հազար լիտր։ Ստորև բերված աղյուսակում մարզերին հատկացվելիք քվոտաներն են՝ լիտրով և հեկտարի հաշվարկով․

Բայց որպեսզի հասկանալի լինի, թե գյուղատնտեսական նպատակներով որքան դիզվառելիք է սպառվում, ներկայացնենք մարզերի ցանքատարածքները՝ ըստ նշանակության, և այգիների մակերեսները՝ հեկտարներով։ Տվյալները վերցված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումներից։

Այսպիսով՝ ստացվում է, որ եթե կառավարությունն անհրաժեշտ «էժան» դիզվառելիք հատկացնի միայն ցանքատարածքների հաշվարկով, ապա դա կկազմի 41 միլիոն 688 հազար 400 լիտր։ Իսկ եթե գյուղնախի պաշտոնյաներն իրենց համար ինչ-որ հրաշքով տեղեկանան նաև Հայաստանում այգիների գոյության մասին, ապա կգիտակցեն նաև, որ իրականում գյուղատնտեսության պահանջարկը բավարարելու համար մոտ 100 մլն լիտր դիզվառելիք է հարկավոր։ Ինչը կազմում է Հայաստանում սպառվող դիզվառելիքի մոտ 60 տոկոսը։ Այսինքն, եթե գյուղատնտեսության համար իրականում անհրաժեշտ դիզվառելքի ծավալներով պետբյուջեից ֆինանսավորում հատկացվի, ապա կպարզվի, որ հարկի բարձրացումը եղել է անիմաստ։ Պատկերն ավելի տխուր է դառնում, երբ դիտարկում ենք, թե այդ «էժան» դիզվառելիքն ինչպես է բաշխվելու։ Բաշխումը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Գործնականում այլ տարբերակ գոյություն չունի էլ։ Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում մարզպետարաններն ամբողջությամբ, իսկ ՏԻՄ-երը 90 տոկոսով, գտնվում են ՀՀԿ-ի տիրապետման տակ։

Ասել կուզի, որ ինչպես նախկինում, այս դեպքում էլ արտոնություններից օգտվելու է գյուղացիության՝ ՀՀԿ-ին սպասարկող մասը։ Եթե ստեղծված իրավիճակին այս տեսանկյունից ենք նայում, ապա ստացվում է, որ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է պետբյուջեից միջոցներ հատկացնել, որպեսզի գյուղացիության՝ ՀՀԿ-ի իշխանության հարատևության համար ծառայող մասը, չնեղվի և դիզվառելիքն արտոնյալ պայմաններով գնի։ Մյուս կողմից էլ այդպիսով նաև քարոզչական խնդիր կլուծեն։ Տարեվերջին, երբ այլևս ակնհայտ կլինի, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության վիճակը վատթարացել է, պատասխանատուները կհայտարարեն, թե իբր մեղավոր չեն, դիզվառելիքի սուբսիդավորումն էլ մատնանշելով կպնդեն, թե իրենք գյուղատնտեսությանն աջակցել են։

Վահագն Հովակիմյան