Ալիևը քննադատել է հայ գերիների ազատ արձակման մասին Եվրախորհրդարանի բանաձևը

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որով կոչ է արվում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց։

Ալիևը քննադատել է ԵԽ-ին՝ նշելով, որ հիմա մի շարք հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում, սակայն իրենց վրա «ոչ ոք չի կարող ազդել»։

«Եվրախորհրդարանը հերթական անգամ բանաձև է ընդունել՝ հիմնված կեղծ փաստերի վրա։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրան և նույն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Դրանք մանրուքներ են։ Կարևորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ ու հավերժ ապրելու ենք այստեղ։ Պատերազմի 44 օրերն ու հետպատերազմյան շրջանը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ով՝ ով է և ով ինչի է ընդունակ։ Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, և դա կօգնի մեզ ճիշտ որոշումներ կայացնել հետագայում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձևը Եվրոպական խորհրդարանն ընդունել էր մայիսի 20-ին՝ 607 կողմ ձայնով։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան բանաձևն անվանել էր «թղթի կտոր» ու նշել, որ այն ընդունվել է «հայկական քարոզչության ազդեցության ներքո»։

Էմմա Չոբանյան