Բայրամովը նշել է, թե ինչ պայմաններով է հնարավոր ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Լուրեր

27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է համարում ինքնիշխանության ու սահմանների անձեռնամխելիության փոխադարձ ճանաչման դեպքում։ Ադրբեջանցի պաշտոնյան այս մասին ասել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած ելույթում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

«Նախարարն իր խոսքում անդրադարձել է Ղարաբաղի վերականգնման ու վերաինտեգրման թեմային, նշել, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շարունակելու է համագործակցել ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստեղծել է նոր հեռանկարներ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու համագործակցության համար, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,- ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ ասել է Բայրամովը։

Ըստ գերատեսչության՝ ներկա փուլում «հնարավորություն է ստեղծվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար»։

«Ներկա փուլում, «օկուպացիայի» վերացման արդյունքում, հնարավոր է դարձել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, որը հնարավոր է երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման հիման վրա։ Մասնավորապես, անդրադարձ է եղել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բայրամովը նշել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն առանձնահատուկ կարևորություն ունի։

Էմմա Չոբանյան