Բաքուն զայրացած է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման դիրքորոշումից

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում և մինչ օրս շարունակում են գտնվել այնտեղ։ Պաշտոնական Երևանի պահանջն է՝ ադրբեջանական ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Ադրբեջանական ուժերի դուրսբերման պահանջ են հայտնել նաև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի զորքերը պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը։ Նա նաև առաջարկել է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Փորթերն էլ ասել է, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում են սադրիչ և անպատասխանատու։ Նա նշել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն իր ուժերը անհապաղ դուրս կբերի ու կդադարեցնի հետագա սադրանքները։

Ադրբեջանում, մեղմ ասած, չէին սպասում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման արձագանքին։ Ադրբեջանում «զայրացած ու զարմացած են ԵԱՀԿ Միսկի խմբի երկու համանախագահների նման հայտարարություններից»։

Մասնավորապես, Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ նշել է, որ այդպիսի հայտարարություններն անպատասխանատու ու սադրիչ բնույթ ունեն։

«Ես արդեն ասել եմ, որ ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը հաճախ է բախվելու ԱՄՆ-ի տարեց հայամետ նախագահի, ինչպես նաև անպատրաստ ու հայամետ Քամալա Հարիսի նմանատիպ հայտարարություններին։ Խոսքը ոչ միայն այս մարդկանց մասին է։ ԱՄՆ-ն չի կարող արտաքին քաղաքականություն վարել աշխարհում՝ հիմնված միջազգային իրավունքի ու արդարության վրա։ Հակառակ դեպքում, մենք կապրեինք անարյուն աշխարհում։ Չէր լինի ո՛չ 44-օրյա պատերազմը, ո՛չ հազարավոր երիտասարդների մահը, ո՛չ էլ ԱՄՆ-ի հայտարարությունները, որոնք դուրս են գալիս բոլոր էթիկական շրջանակներից»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Նա նշել է, թե ԱՄՆ-ն «թքել է իր իսկ կողմից քարոզվող սկզբունքների վրա» և մշտապես օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ Ըստ նրա՝ դա էլ ԱՄՆ քաղաքականության էությունն է, որով Վաշինգտոնը մեծ վնաս է հասցնում աշխարհում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։

Ադրբեջանի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևն էլ ասել է, թե նախագահ Էմանուել Մակրոնն անում է ամեն ինչ, որ Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, «վաստակի անլուրջ, անհետևողական դերակատարի համբավ»։ Ըստ նրա՝ Մակրոնը, շտապելով Ֆեյսբուքում հայերեն գրառում կատարել հայկական տարածք ներխուժման մասին, «չի հասկանում, որ այդպիսով թաղում է Ֆրանսիայի՝ որպես արդար միջնորդի կարգավիճակը»։

«Մակրոնը ղարաբաղյան կարգավորմանն օգուտ տվեց նրանով, որ փաստացի բաց դերակատարում ունեցավ, ոը նախկինում չկար։ Մենք չգիտեինք, որ Ֆրանսիան հանդես է գալիս հայամետ դիրքերից և չի ուզում Ադրբեջանի վերադարձնել «օկուպացված տարածքները»։ Ուղղակի Մակրոնը կա՛մ ընդգծված կողմնակալության, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով այդ փաստը բացահայտեց նաև պատերազմի ընթացքում իր հայտարարություններով։ Այն, որ պաշտոնական Փարիզի ձեռնարկած քայլերը՝ ի դեմս Մակրոնի, Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունեն, նախագահ Ալիևը մեկ անգամ չէ, որ ասել է»,- նշել է Ալլահվերդիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է պահանջի, որ Ֆրանսիան բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։
«Քանի դեռ այդ կազմակերպությունը պաշտոնապես չի դադարեցրել իր գործունեությունը, չկա որևէ տրամաբանություն, որ այնտեղ ներկա լինի Ֆրանսիայի նման կողմնակալ պետությունը, քանի որ այդ երկիրը բացահայտ պաշտպանում է Հայաստանին»,- ասել է պատգամավորը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանում մշտապես են հնչում կարծիքներ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու մասին։

«Թուրան»-ն էլ հրապարակել է Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի օգնական Օգթայ Հասիմովի հոդվածը, որում նա նշել է, թե Հայաստանը կարողացել է միջազգային մակարդակով աղմուկ բարձրացնել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված, որի արդյունքում մի շարք միջազգային կազմակերպություններ մեկնաբանել են իրավիճակը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները։ Հասիմովի կարծիքով՝ «Ռուսաստանն ավելի հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել», քան մյուսները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարությանը՝ Հասիմովը նշել է, որ ԱՄՆ-ն նման կտրուկ հայտարարություն չի արել նույնիսկ 1992-93թթ-ին, «երբ օկուպացվում էին Ադրբեջանի 7 շրջանները»։

«ԱՄՆ վարչակազմի նման դիրքորոշումը, որը սերտ կապված է հայերի հետ, պիտի դիտարկել դեպի խնդիրների առաջին քայլերից մեկը, որին մենք կարող ենք բախվել ապագայում։ ԱՄՆ-ը ցանկանում է գործընթացում մտնել «Ղարաբաղի կարգավիճակ», «ուղղակի աջակցության Ղարաբաղին» և այլ հայտարարություններով՝ խաղից դուրս չմնալու համար։ Մասնավորապես, պետք է պաշտոնապես պատասխանել Սամանտա Փաուերի նախաձեռնությանը՝ Ղարաբաղին ուղղակի աջակցություն ցուցաբերելու մասին, և Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիրքորոշմանը, որն աջակցում է նախաձեռնությանը»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին պետք է ասել, որ նման գործողություններն անընդունելի են ու անհարգալից Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ։ Անդրադառնալով Ֆրանսիային՝ Հասիմովը գրում է, որ դա միջնորդի կեցվածք չէ, այլ թշնամու, որի հետ պետք է վարվել համապատախան կերպով։

«Մինչև հիմա Ֆրանսիան արել է չարիքի մեծ մասը, որը կարող էր անել Ադրբեջանի դեմ։ Դրա համար անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ»,- գրել է Հասիմովը՝ ներկայացնելով քայլերը․ «Ֆրանսիայի դուրսբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ Հարավային Կովկասում ամենամեծ առևտրաշրջանառությունն ունեցող երկիրն է, պետք է նվազագույնի հասցնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Պետք է նշել, որ մենք վնասներ չենք կրի, քանի որ ունենք բացասական առևտրային հաշվեկշիռ: Ֆրանսիական գինին, կոնյակը, մեքենաները, օծանելիքը և ֆրանսիական արտադրության այլ ապրանքներ պետք է բոյկոտել, իսկ դրանց ներմուծումը սահմանափակել: Ֆրանսիական ընկերություններին հատկացված արտոնությունները, հատկապես՝ նավթային ոլորտում TOTAL-ի արտոնությունները, բազմամիլիարդանոց ավելի քան 50 պայմանագրերը պետք է վերանայվեն ու չեղարկվեն, իսկ այդ հնարավորությունները տրվեն բարեկամանական երկրների ընկերություններին»։

Նշենք, որ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներն ու նրանց արբանյակները, որոնք աշխատում են հնարավորինս քիչ անդրադառնալ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, իրենց հերթին փորձում են ներկայացնել, թե Հայաստանին այդպես էլ չի հաջողվել միջազգային մակարդակում աղմուկ բարձրացնել։

Հավելենք նաև, որ չնայած պաշտոնական Բաքվի ջանքերին՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման տապալմանը, այնուամենայնիվ, գործընթացն ընթանում է։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության հարցը։

Էմմա Չոբանյան