Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով ընտրական բարեփոխումների հանձնառությունը կատարված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանը պարտավորվել է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։ Համաձայնագրի ճանապարհային քարտեզով սահմանված նպատակը մեկն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան թափանցիկ և արդար ընտրությունների իրականացման համար իրավական հիմքերի և մեխանիզմների սահմանում։ Այսօր պատասխանատուները վստահեցնում են՝ թեև փոփոխությունների համար սահմանված վերջնաժամկետը 2021 թ․ 4-րդ եռամսյակն է, ստանձնած պարտավորությունը մեր երկիրն արդեն կատարել է։

Ընտրական բարեփոխումների ամբողջ գործընթացում առանցքայինը ռեյտինգային ընտրակարգից անցումն է ամբողջական համամասնական ընտրակարգի, այսինքն` քաղաքացին ընտրելու է միայն քաղաքական ուժին, ոչ թե այս կամ այն կերպ հայտնի որևէ թեկնածուի կամ բարեգործի։

«Տարիներ շարունակ ռեյտինգայինը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ»,- կարծում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները սկսվել էին դեռևս 2018 թ-ից և իրականացվել են մի քանի փուլերով։ Առաջինն անցած տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների հետ կապված բավականին լայնածավալ փոփոխություններն էին, երկրորդը՝ այս տարի ապրիլի 1-ին ընդունված և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունն է՝ տարածքային ցուցակներից հրաժարումը։ Եվ երրորդը՝ մայիսի 7-ին ընդունված փոփոխությունների մեծ փաթեթն է, ըստ որի՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ընտրական գրավի չափը 10 մլն դրամի փոխարեն կլինի 7․5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ: Անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 5%-ից իջեցվում է 4%, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 %-ից բարձրացվում է 8 %, 3 կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 %, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 %: Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը, ընդլայնվում է հայտարարագրման ենթակա ծախսերի ցանկը, Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջև բանավեճերն օրենքի ուժով պարտադիր են դառնում և այլն։

Այս փոփոխություններն արժանացել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) բավականին դրական գնահատականին։

«Այդ կարծիքն, իմ գնահատմամբ, ամենադրական կարծիքն է, որ երբևէ ՀՀ իշխանությունները ստացել են որևէ ընտրական փոփոխությունների համար։ Կան կետեր, որոնք լրացուցիչ հղկման կարիք ունեն, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ լուծումները ստիպված ենք եղել տալ գործող սահմանադրական կարգավորումների շրջանակում։ Ես հույս ունեմ, որ արդեն 8-րդ գումարման Ազգային ժողովը կկարողանա ժամանակ և կամք գտնել և անդրադառնալ այդ հարցին, այսինքն՝ համապատասխանեցնել մնացյալ կարգավորումները, որոնք սահմանադրական փոփոխություններ են պահանջում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը։

Քաղհասարակության ներկայացուցիչները կարևորում են, որ ընտրական բարեփոխումների մշակման աշխատանքներում փորձագետների բազմակողմ լուրջ ներգրավվածություն է եղել և կառավարությունը փաթեթում ներառել է առաջարկությունների ճնշող մեծամասնությունը։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցի կարծիքով՝ ներդրվում է եվրոպական երկրների լավագույն փորձը և, այդպիսով, կյանքի են կոչվում նախանշված չափանիշները․ «Եթե մենք ուզում ենք ունենալ մեր Սահմանադրությամբ ամրագրված թափանցիկ, արդար ընտրություններ, ապա այս բոլոր գործոնները՝ խաղացողներին հավասար կանոններով դիտարկելու հնարավորություն տալը, նախնական փուլում նախընտրական քարոզչության ժամանակ ֆինանսական հարցերում բաց լինելը, վարչական ռեսուրսի չարաշահման որևէ խնդիր վերացնելը բավականին լուրջ քայլ է։ Եթե կարողանանք վերահսկել ընթացքում, կարծում եմ, բավականին արդյունավետ կլինի»։

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հավաստիացնում է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պարտավորությունները կատարված են․ «Սա երկրի բարեփոխումների օրակարգից բխող ճանապարհային քարտեզ է, այսինքն՝ ժողովրդավարական բարեփոխումներն արտացոլվել են նաև այդ ճանապարհային քարտեզում և միանշանակ կարող ենք արձանագրել, որ այդ հանձնառությունը կատարված է երկրի կողմից։ Մեր գործընկերները ուշի-ուշով հետևել են և մեզ հետ հաղորդակցության մեջ են եղել, Եվրոպական կողմը բավարարված է այս առաջընթացով»։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահը։ Բոլոր դեպքերում, վերջին բարեփոխումները, այդ թվում՝ անցողիկ շեմի, կոալիցիաների ձևավորման վերաբերյալ, առաջիկա արտահերթ ընտրություններում չեն կիրառվի։ Եվրոպական կառույցները շեշտում են՝ ընտրություններից առաջ այդքան մոտ տեղի ունեցող ցանկացած օրենսդրական փոփոխությունից պետք է սկզբունքորեն խուսափել, դա անորոշության է հանգեցնում։

Անկախ նրանից, թե արտահերթ ընտրություններում ո՞ր ուժը կհաղթի, կարևոր փաստն այն է, որ արդեն զգալի բարեփոխված ընտրական օրենսգիրքը կգործի հաջորդ ընտրությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։