Չի կարելի ասել,որ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել, ոչ մի կրակոց չի եղել Սյունիքում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
Բոլորը

Սյունիքի մարզում՝ Սև լճի մերձակայքում, ստեղծված իրավիճակն արագ արձագանքման և լուծման կարիք ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ խնդիրն առնչվում է Հայաստանի սուվերեն տարածքին, ուստի Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ սա համարվում է նաև ՀԱՊԿ տարածք, և նրանց արձագանքը և քայլերը շատ կարևոր են:

Այս պահին արդեն փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ վարչապետը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին փոխհամաձայնության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։

Երեկ իրավիճակն այլ էր, մի քանի ժամ առաջ՝ այլ։ Երեկ մենք սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, և դրա հետ կապված քննարկումներ փոխհամաձայնություններ կային։ Այսօր տեղաշարժ չկա, ուստի դրանից ելնելով էլ՝ վարչապետը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը մեր պայմանագրի շրջանակում օգնության հարցով»,- նշեց Սիմոնյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, Սիմոնյանը պատասխանեց, որ այս պահին նման բան ասել չի կարելի․ «Որևիցէ կրակոց և ընդհարում այս պահին չի եղել, և տարբեր տեղաշարժեր տեղի են ունենում նաև այնտեղ, և այս պահին նման հայտարարություն անելն անընդունելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում: