Ադրբեջանի նպատակը Սև լիճը չէ․ Հայաստանի ներսում փորձում է օրակարգ թելադրել․ Իկանդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանի պետական սահմանը խախտած և «Սև լիճ» կոչվող տեղանքը շրջափակած ադրբեջանական զինված ուժերի որոշակի խմբեր արդեն երկրորդ օրն է չեն հեռանում տարածքից: Ավելին՝ մայիսի 13-ի կեսօրին, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ադրբեջանական զինուժը նոր սադրանքներ է նախաձեռնել Սիսիանի ու Վարդենիսի հատվածներում, որոնք կանխվել են:

Ստեղծված իրավիճակը Երևանը գնահատում է «պայթյունավտանգ» և 24 ժամվա ընթացքում անվտանգության խորհրդի երկու արտահերթ նիստերից հետո պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում: ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլա Զասի հետ հեռախոսային կապ է հաստատել նաև Հայաստանի ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի, դրա հետագա էսլակացիայի հնարավորության և ՀԱՊԿ-ի արձագանքի արդյունավետությանը անդրադարձ է կատարվել «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու ռեալ ներուժ, պատասխանեց, որ ունի, սակայն Ռուսաստանի համար միևնույն է՝ Սև լիճը Հայաստանի վերահսկողության տակ կլինի, թե Ադրբեջանի:

«Եթե անգամ Ռուսաստանը լուրջ ճնշում գործադրի և ադրբեջանցիները լքեն այդ տարածքը, դա ընդհանուր իրավիճակը չի փոխի. Ադրբեջանի նպատակը Սև լիճը չէ… Ադրբեջանը փոխում է վերաբերմունքը արցախյան կոնֆլիկտի պարադիգմի վերաբերյալ և փորձում է Հայաստանի ներսում օրակարգ թելադրել և նպաստել քաղաքական անկայունության պահպանմանը Հայաստանում»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: