Քոչարյանի համաձայնեցրածն է Ալիևի ասած «Զանգեզուրի միջանցքը»․ Շուշին ադրբեջանաբնակ էր նրա բանակցածով․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո մեկնարկած գործընթացը պետք չէ քաղաքականացնել «Նրանք, ովքեր առաջարկում են այս խնդիրներով զբաղվել «հետո» և հիմա ներքաշվել քաղաքական քննարկումների մեջ, գործընթացը գլխիվայր են շուռ տալիս: Քաղաքական հարցերն ավելի հեշտ են լուծվում, երբ մարդիկ սկսում են նորմալ ապրել»։ Արդյո՞ք Լավրովը Ֆրանսիային և ԱՄՆ-ին է քննադատում, որոնք Արցախի կարգավիճակի հարցն են բարձրացնում։

-Որքան էլ պարոն Լավրովը չի տվել այն խնդրի անունը, որ մենք խոսում էինք, Դուք ճիշտ եք հասկացել՝ մոտավորապես ուզում է ասել, որ Արցախում խաղաղություն է, իրավիճակի կայունացում է գնում, պետք չէ խոսել կայունացումը վտանգող այն հարցերի մասին, ինչպիսին է Արցախի կարգավիճակի որոշակիացումը։ Այս խնդիրը միայն պատերազմից հետո չի, այն կա շատ վաղուց։ Մինսկի խմբի և փակուղու հարցը գրեթե մեկ տասնամյակի խնդիր է։ Այն պահից սկսած, երբ Մինսկի խմբի համանախագահները նույն Սերժ Սարգսյանի նախագահության պահին ասացին՝ «Մեր երևակայությունը սպառվել է, ավելին չենք կարող անել, այժմ միայն դուք կարող եք ասել, թե սրանից ինչն եք ընտրում»։

-Իսկ ի՞նչ «ծռվեց» 2015-2016 թվականին՝ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է օրերս ակնարկել ԱԺ ամբիոնից։

-Ըստ էության, 2014 թվականի ամառային լարվածությունը, 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը Մինսկի խմբի դերի դե ֆակտո զրոյության հետևանք էին։ Մեկնարկել էր Ռուսաստանի հովանու ներքո գտնվող եռակողմ ձևաչափ, քան Մինսկի խումբն ինքն է՝ ճգնաժամ էր, բանակցություններ որպես այդպիսին չեն եղել, այլ իմիտացիա է եղել, որ Մինսկի խումբն ուզում է ինչ-որ բան անել։ Այժմ կա խորը ճգնաժամ, որովհետև մի կողմից ՌԴ-ի նախագահը պատերազմի օրերին և հետո ասել է, որ ինքը գտնում է՝ Մինսկի խումբն ունի անելիք, և այդ անելիքը Վլադիմիր Պուտինը շատ անկեղծ շարադրել է՝ տարածքների վերականգնումն է, այսինքն՝ «մի՛ մտածեք՝ խաղաղապահները պիտի լինեն միջազգային, թե՞ ռուս, մի մտածեք Արցախի կարգավիճակի մասին, և կգա ժամանակ՝ մենք այս ամենի մասին կխոսենք»։ Մինսկի խմբի համանախագահները խնդիր ունեն․ երբ հաստատվեց հրադադարի հայտարարությունը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները լրացուցիչ պարզաբանումներ պահանջեցին, որովհետև տեսան՝ իրենց ներկայացրած վերջին փաստաթուղթը՝ Մադրիդյան առաջարկները, որ ներկայացրել են կողմերին և ստորագրել են Պուտինը, Օբաման, Օլանդը, միակն է, որ կողմերը համաձայնվել են։

Հիմա ռուսական պլանը իրականացվել է պատերազմով։ Իրենք հասկացրին, ասելով՝ հարգելի՛ Վլադիմիր Պուտին, եթե մենք սա ճանաչում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեսնում ենք Մադրիդյան առաջարկներից եկած բաներ, որ խախտում են այդ փաստաթուղթը, որը դու ստորագրել ես։ Ինչպես Հոգլանդը բացահայտեց՝ իրենք այն ժամանակ պայմանավորվածություն են ունեցել, որ խաղաղապահները ո՛չ ռուս են լինելու, ո՛չ ամերիկացի, ո՛չ  ֆրանսիացի։ Հիմա տեսնում են, որ խաղաղապահները ռուս են, բայց երեք համանախագահների ստորագրած առաջարկներում գրված է՝ միջազգային խաղաղապահ, հիմա դու այս կետը բերել ես, դրել նոյեմբերի 9-ի հայտարարությունում, կա՛մ մենք պետք է ճանաչենք սա, կա՛մ պետք է վերադառնանք սրան։

-Լավրովը դա նկատի ունենալո՞վ է ասում՝ «Եկեք չքաղաքականացնենք»։

-Այո՛։ Հիմա մյուսը՝ 7 տարածքների հարցը Մադրիդյան առաջարկներից հանել-բերել եք, դրել եռակողմ հայտարարության մեջ և ասել՝ քանի որ Հայաստանը համաձայնվել է որպես պարտվող կողմ, այդ մի խնդիրն էլ է դուրս եկել։ Վեց կետերից երկու խնդիրը դուրս է եկել, բա մնացած խնդիրներն ի՞նչ ենք անում։ Տակը չորս խնդիր է մնում՝ փախստականների վերադարձ, Վլադիմիր Պուտինն ասում է՝ որպեսզի ապահովենք վերադարձը, եկեք վերականգնման ծրագրեր անենք, էս մնացածին ձեռք մի տվեք, ոչինչ որ ես հանել եմ այս երկու խնդիրը։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ասում են՝ չորս խնդիրներից մեկը կարգավիճակն է, եկեք քննարկենք կարգավիճակը։ Պատասխանում են՝ չէ, կարգավիճակը մի քննարկեք, մի քաղաքականացրեք քաղաքականությունը։

-Ի՞նչ է ստացվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան խաղում են Ռուսաստանի՞ ձեռքով։ Ինչպիսի՞ն է գործընթացը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի տեսանկյունից։

-Այո՛, նրանք պայմանավորվել են, որովհետև Ադրբեջանն ասել է․․․ Վլադիմիր Պուտինին միայն Նիկոլ Փաշինյանի նամակը քիչ է, որ ինքը գա մեզ պաշտպանի, որովհետև Վլադիմիր Պուտինը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբոջղականությունը և համաձայնվողը պետք է լինի Ալիևը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չէ պատերազմ կանգնեցնող կողմը։ Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել նրան, ինչը պայմանավորվել են Ալիևը և Պուտինը։ Ալիևը հոկտեմբերի 16-ից ասել է՝ Շուշին էլ պետք է ունենա, իրենը լինի։ Ալիևը Պուտինին ասել է՝ ինքը կհամաձայնվի ռուս խաղաղապահներին, եթե Շուշին էլ տան։

Այն, ինչի շուրջ հիմա պնդում է Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցք» և այլն, գիտենք՝ Ռոբերտ Քոչարյանի համաձայնություն տված տարբերակն է, որի մեջ եղել է նաև Շուշիի միջանցքը։ Հենց Ռոբերտ Քոչարյանի բանակցած Մեղրիի տարբերակում և քիվեսթյան տարբերակում է եղել Շուշին ադրբեջանաբնակ և ադրբեջանաբնակ Շուշիի համար այնպիսի միջանցք, ինչպիսին հայաբնակ Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքն է։

-2000-ական թվականներին Ադրբեջանը դրան չհամաձայնվեց, այնպես չէ՞։

-Այո՛։ Հիմա ես էլ դա եմ ասում, եթե կարգավիճակը՝ ըստ Վլադիմիր Պուտինի, չենք որոշում, և Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի կարգավիճակը հետաձգելով՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաղաղապահ ուղարկելու համար սպասում է Ալիևի նամակին, ասե՛ք ինձ, խնդրում եմ՝ կարգավիճակը ո՞րն է։

-Այդ պարագայում, ըստ էության, փորձելու են Արցախն «ինտեգրել» Ադրբեջանին։

-Դե դրա համար, որպեսզի դա նոր պատերազմի չբերի, այո՛, պետք է այս առումով դնել առաջիկա հինգ տարիներին, եթե երաշխավորված խաղաղություն կա, Մինսկի խմբի շրջանակում մնացած միակ խնդրի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը։ Հայաստանը դա դրել է պատերազմից հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան