Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։

Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։ Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչն անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։

Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության և պատկան կառույցների առջև՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երևույթները։