Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ

Լուրեր

22.01.2026 | 20:30
ՀՀ-ն չէր կարող մերժել ԱՄՆ-ի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը․ Թրամփն է միջնորդել Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ Սոսի Թաթիկյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 20:19
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի փաստաթղթերը «գրեթե պատրաստ են»
22.01.2026 | 20:10
Պուտինն Աբբասին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին
22.01.2026 | 19:57
Փաշինյանը՝ Թրամփի կողքին․ ինչ կտա ՀՀ-ին «Խաղաղության խորհրդին» միանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 19:43
Վարդան Ղուկասյանի ձերբակալվելու օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ մեղադրյալներից մեկը Ղուկասյանի որդին է
22.01.2026 | 19:31
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին
22.01.2026 | 19:30
Ադեկվատ չէ՛ խոսել խաղաղությունից, երբ աշխարհը պատերազմի է պատրաստվում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 19:26
ՀՀ վարչապետի կարճատև շփումները Դավոսում
22.01.2026 | 19:17
Զախարովան կրկին Վարդան Ղուկասյանի գործին է անդրադարձել 
22.01.2026 | 19:06
Հեռախոս՝ զուգարանի թղթի մեջ, անլար ականջակալ․ ինչպես են ուսանողները պատրաստվում քննություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 18:57
Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Ավանեսյան
22.01.2026 | 18:52
«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա մեկ ամիս
22.01.2026 | 18:46
80 միլիոն ԱՄՆ դոլար վերադարձվել է պետբյուջե Միքայել Մինասյանի, Հովիկ Աբրահամյանի, նախկին պատգամավորների և այլ գործերով
22.01.2026 | 18:42
ԵՄ-ն և Հնդկաստանը համաձայնության են եկել շարունակել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերությունը. կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն
22.01.2026 | 18:34
Նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով․ նոր փոփոխություններ՝ ապրիլի 1-ից
Բոլորը

Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում նախատեսված հանքարդյունահանման ծրագրի գլխավոր հովանավորներից մեկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է (ՎԶԵԲ): ՎԶԵԲը ստեղծվել է 1991թ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու։

Այս բանկը Lydian International (Լիդիան) ընկերության խոշոր բաժնետերերից մեկն է, որը 2009թ.-ի դրությամբ 5.8 միլիոն և 2016թ-ի դրությամբ 10.5 միլիոն կանադական դոլար է ներդրել ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև հանքի հետախուզման և հանքավայրի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Ինչպես Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), այնպես էլ ՎԶԵԲ-ը Լիդիանի կողմից անընդհատ մատնանշվում է որպես բնապահպանական և սոցիալական կատարողականի «բարձր» չափանիշների հետևող մի կառույց, ուստի Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի ներկայությունը կարծես բարձրացնում է հանքարդյունահանման նախագծի հեղինակությունը: Չնայած բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշների (այսպես կոչված՝ IFC performance standards) մասին միջազգայնորեն և հատկապես Հայաստանում տարածված թյուրըմբռնմանը՝ բնապահպան հանրությունն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ Ամուլսարի ծրագիրը հակասում է հենց միջազգային բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշներին, ուստի տվյալ բանկի մասնակցությունն այս ծրագրին հակասում էր իր իսկ սկզբունքներին:

ՎԶԵԲ-ն ունի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավման բաժին, որոնց միջոցով քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու պահանջները ներկայացնել բանկի ֆինանսավորած ծրագրերի հետ կապված։ Դեռևս 2013թ-ին Հայաստանի քաղաքացիները բարձրացրել են Ամուլսարի խնդիրը ՎԶԵԲ-ի առջև։ Իսկ 2014թ-ին արդեն բողոք է գրանցվել ինչպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, որն ինչպես և ՎԶԵԲ-ը, Լիդիան Ինթերնեշընըլի կապիտալ բաժնետերերից էր մինչև 2017թ. մայիս ամիսը), այնպես էլ ՎԶԵԲ-ի բողոքարկման համապատասխան մարմիններում: ՄՖԿ կատարողականի չափանիշների համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակը (IFC Compliance ombudsman’s office) բողոքներն ընդունել էր ու շուրջ երեք տարի քննել դրանք։

Ի տարբերություն ՄՖԿ-ի ՎԶԵԲ-ը հրաժարվել էր այդ նույն բողոքները քննելուց՝ 2015թ.-ի փետրվարին պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են հանքի շահագործման ռիսկերին, մինչդեռ բանկը միայն ֆինանսական միջոցներ է տրամադրում ծրագրի հետախուզման և նախապատրաստական գործունեությունների և ոչ հանքարդյունահանման գործունեության համար: Ավելին, ՎԶԵԲ-ը բողոքներից եզրակացրել էր, որ բողոք ներկայացնողները կտրականապես դեմ են Լիդիանի հետ անմիջականորեն երկխոսելու միջոցով հանքի խնդիրները լուծելուն, ուստի բողոքների պատշաճությունը գնահատողները համարել են, որ երկու բողոքներն էլ պատշաճ չեն բողոքի քննություն սկսելու համար:

Այնինչ ՄՖԿ Համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակի շուրջ 3 տարի տևած ուսումնասիրությունների հիման վրա 2017թ․-ին հրապարակած զեկույցը մատնանշում է, որ ՄՖԿ բնապահպանական ու սոցիալական ազդեցության չափանիշները չէին պահպանվել ծրագրի հետախուզական փուլում, իսկ ծրագրի զարգացման փուլում բացակայում է Գնդեվազ համայնքի և Ջերմուկի տուրիստական տնտեսության վրա ազդեցության գնահատումը, ինչը ՄՖԿ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման մասին չափանիշի խախտում է։

Այսպիսով ստացվում է, որ նույնանման պայմաններում ՄՖԿ-ն քննում է Հայաստանից բողոքները, իսկ ՎԶԵԲ-ը՝ հրաժարվում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ․-ին վաղուց ավարտված էին Ամուլսարի հանքի հետախուզական աշխատանքները և Լիդիանն անցել էր շահագործման նախապատրաստական փուլին, իսկ ՎԶԵԲ-ը շարունակում էր ընկերության բաժնետեր մնալ՝ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը օգտվեց ՎԶԵԲ-ի վերոնշյալ բողոքարկման մեխանիզմներից և նոր բողոք ներկայացրեց՝ ընդդեմ Ամուլսարում ոսկու հանք շահագործման։ ՎԶԵԲ-ին ուղղված նամակը, որին միացել էին բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքացիներ, ուղարկվել է դեռևս 2017թ.-ի հոկտեմբերի 26-ին:

Սկզբում ՎԶԵԲ-ը նամակով հաստատեց, որ իրենք մանրամասն կպատասխանեն դրան, սակայն հաշվի առնելով հարցադրումների բարդությունը՝ իրենց անհրաժեշտ կլինի 40 աշխատանքային օր։

Նոյեմբերի 15-ին՝ ի լրումն նախորդ նամակ-բողոքի, նրանց լրացուցիչ ուղարկվեցին նաև միջազգային անկախ փորձագետների հաշվետվությունները Ամուլսարի ծրագրի վտանգների վերաբերյալ: Կրկին ստացվեց նմանատիպ նամակ այն մասին, որ 40 աշխատանքային օրվա ընթացքում կստանանք մեր բողոքի պատասխանը։

Սակայն արդեն դեկտեմբերի 12-ին այս աղետալի ծրագրում ներգրավվելու պատճառների մասին հիմնավոր պատասխան տալու փոխարեն, ՎԶԵԲ-ը նամակով վրդովված տեղեկացրեց ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությանը, որ այլևս չի ցանկանում երկխոսություն վարել ՀԲՃ-ի հետ, քանի որ վերջիններս «ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալել և Լիդիան Ինթերնեշնլի աշխատակիցների մասին տեղեկատվություն են տարածել՝ ներառյալ նկարներ, ինչպես նաև վիրավորող և սպառնացող գրություններ»։ Տարակուսանք է առաջացնում, որ ՎԶԵԲ-ն օգտագործում է ճիշտ նույն բառապաշարը և գործելաոճը, ինչ Լիդիանը, որը դեռևս 2016թ-ի սեպտեմբերին դիմել էր ոստիկանություն բողոքով, թե Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իրենց աշխատակիցների մասին վիրավորող և սպառնալի գրություններ է տարածել ֆեյսբուքում։ Ոստիկանությունը որևէ իրավախախտում չէր բացահայտել, իսկ Լևոն Գալստյանը և Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամները չեն կարող պատասխանատու լինել այլ անձանց կատարած գրառումների ու խոսքերի համար։

Մեզ չէր մնում այլ բան, քան ենթադրել, որ ՎԶԵԲ-ն իր պատճառաբանությամբ փորձում էր խուսափել պատասխանատվությունից։ Ուստի 2018 թվականի հունվարի 16-ին իր պատասխան նամակում ՀԲՃ նախաձեռնությունը հստակ նշեց, որ մեր նամակագրությունը չի հետապնդում զուտ ընկերական երկխոսություն, այլ պաշտոնական բողոք է, որի կապակցությամբ ակնկալվում է հիմնավոր պատասխան, քանի որ ՎԶԵԲ-ն Ամուլսարում նախատեսվող ոսկու հանքի ծրագրի ներդրողներից և Լիդիան ընկերության բաժնետերերից է և հավասարապես պատասխանատվություն է կրում այս ծրագրի թերությունների ու անկառավարելի ռիսկերի համար: Պատասխան նամակով կոչ էր արվում բանկին իրականացնել լրջագույն հետաքննություն՝ բնապահպանական աղետին հանցակից չդառնալու նպատակով ու շեշտադրվում, որ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությունը միակ դիմողը չէր, և որ բանկը պատասխանատու է նաև նամակը ստորագրած մյուս կազմակերպությունների և փորձագետների առջև:

Անցել է երեք շաբաթ, սակայն բողոքը քննելու կոչ-նամակին մինչ օրս ՎԶԵԲ-ը չի պատասխանել՝  ինչն այդ բանկի գործարարական էթիկայի խախտում է։