Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. իշխանության կոչերն ու փաստերը իրար հակասում են․ ՏԵՍԱՆՅՈԻԹ

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ժողովրդավարության անկում է գրանցվել։ Այս մասին նշում է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կառույցը՝ անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցում։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն զեկույցում Հայաստանը ներկայացվել էր որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր՝ այսպիսի հիմնավորմամբ․ «Լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում և ընտրությունների ասպարեզում․․․ ամենաբարձր ցուցիչն անցումային շրջանի երկրների զեկույցների թողարկման պատմության ընթացքում»:

Մեկ տարի անց պատկերը այլ է։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է՝ հեղինակավոր կառույցի զեկույցն այժմ իրենք էլ են ուսումնասիրում։

Ի դեպ՝ Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքի 29 երկրում: Ժողովրդավարության միավորը ներառում է 7 ոլորտների վերաբերյալ առանձին գնահատականներ, ներառյալ՝ ազգային և տեղական կառավարումը, ընտրական գործընթացները, անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, դատական համակարգը և կոռուպցիան:

Եվրասիայում իշխանակարգի ամենատարածված տեսակը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմն է: Այդ ռեժիմների թվում են Ադրբեջանը, Ռուսաստանը և ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր դաշնակիցները:

Իսկ Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար իշխանակարգ է, Հայաստանն այդ կատեգորիայում միակ երկիրն է: Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հիբրիդային անցումային իշխանակարգ է, դեմոկրատիաներ Եվրասիայում չկան:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ նախորդ տարի Հայաստանում ժողովրդավարությունը փորձության ենթարկվեց։ Սաքունցը մանրամասնում է՝ 2018թ․ հեղափոխությունից հետո ակնկալվող արմատական փոփոխություններն այդպես էլ տեղի չունեցան։

Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ ժողովրդավարության անկում չկա, պարզապես եղել են որոշակի սահմանափակումներ, նախ՝ համավարակով, հետո արդեն՝ պատերազմով պայմանավորված։

Իշխանական պատգամավորի կարծիքը չի կիսում ընդդիմադիր խմբակցության անդամը։ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը Factor TV-ի հետ զրույցում առանձնացներ ոլորտներ, որտեղ եղել են հակաժողովրդական հստակ գործողություններ։ Սամսոնյանը նշում է՝ այլախոհության նկատմամբ ևս անհանդուժողականություն կա, իշխանությունն անընդհատ փորձել է լռեցնել ընդդիմությանը։

Ի դեպ, Freedom House-ի՝ դեռ նախորդ տարվա զեկույցում էր նշվում՝ Հայաստանում հրատապ առողջացման կարիք կա դատական համակարգում։ Հաջորդող տարվա ընթացքում դա տեղի չունեցավ։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքում է՝ այս դեպքում էլ մեղավորը դատավորների տերերն են։

Ինչպիսի՞ն կլինի ժողովրդավարությունը Հայաստանում 2021 թվականին․ Արթուր Սաքունցը կարծում է՝ այդ հարցում որոշիչ նշանակություն կունենա սպասվելիք ընտրությունը և այդ ընտրությամբ ձևավորված իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան