ՀՀ ժողովրդավարության միավորն անկում է ապրել․ Freedom House-ը հնարավոր է համարում իրավիճակի էլ ավելի վատթարացումը

Լուրեր

25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում գրանցված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է ձախողել հեղափոխության ձեռքբերումները։

«Հայաստանում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը ներքաղաքական ճգնաժամ է հարուցել, որը սպառնում է ձախողել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության միավորն անկում է ապրել, և այս տարի տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ լարվածությունը բանակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասվում է զեկույցում:

Դրանում նշվում է նաև, որ հակակոռուպցիոն տրամադրությունների ալիքը իշխանությունների համար նորաձև է որակել որպես «նախադեմոկրատիա», բայց հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է հեշտությամբ պարունակել ոչ ազատական կամ այլ հակադեմոկրատական հատկանիշներ: Այս առումով զեկույցում համեմատականներ են տարվում Մոլդովայի ու Հայաստանի միջև։

«Մոլդովայում նախագահ Սանդուի կողմից արտահերթ ընտրությունների միջոցով ավելի բարեկամական խորհրդարան ստեղծելու ձգտումը հանգեցրեց բազմաթիվ ընթացակարգային խախտումների՝ արտացոլելով Հայաստանի և Ուկրաինայի բարեփոխական կառավարությունների կողմից ընդունված «արագ շարժվել և կոտրել» ռիսկային մոտեցումը»,- ասված է զեկույցում:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության դերակատարությանը՝ զեկույցում նշվում է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն օգնել են տասնյակ հազարավոր տեղահանվածների, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի հարձակողական գործողություններից՝ ապահովելով բնակարանով, հագուստով և դեղորայքով, ինչպես նաև օժանդակել են ընտանիքների վերամիավորմանը՝ մինչ պաշտոնական Երևանը պայքարում էր պատերազմի դեմ:

Սակայն շեշտվում է, որ, ի վերջո, քաղաքացիական հասարակությունը չի կարող կատարել այն ամբողջ աշխատանքը, որ պետք է կատարեն այլ ինստիտուտները, առավել ևս՝ պետությունը:

«Գործնականում նրանք չունեն դրա կարողությունը: Մասնավորապես, հայկական սփյուռքի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքված տպավորիչ գումարները պետական բյուջեի համեմատ աննշան են: Ավելին, քաղաքացիական հասարակության նորմատիվ դերը ոչ թե պետությանը, լրատվամիջոցներին կամ այլ ինստիտուտներին փոխարինելն է, այլ դրանք լրացնելը և, անհրաժեշտության դեպքում, դրանց դիմակայելը»,- ասված է զեկույցում։

Հավելենք, որ զեկույցում պետությունները տարբեր անվանակարգերում գրանցած արդյունքների համադրմամբ կազմվող ցուցիչով դասվում են 5 խմբի՝ կոնսոլիդացված դեմոկրատիաներ (5.01-ից 7 միավոր), կիսակոնսոլիդացված դեմոկրատիաներ (4.01-ից 5 միավոր), հիբրիդային կամ անցումային ռեժիմներ (3.01-ից 4 միավոր), կիսակոնսոլիդացված ռեժիմներ (2.01-ից 3 միավոր) և կոնսոլիդացված ավտորիտար (ինքնակալ) ռեժիմներ (1-ից 2 միավոր)։

Եվրասիայում իշխանակարգի ամենատարածված տեսակը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար իշխանակարգ է, Հայաստանն այդ կատեգորիայում միակ երկիրն է: Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հիբրիդային անցումային իշխանակարգ է, դեմոկրատիաներ Եվրասիայում չկան:

Տաթև Ֆռանգյան