Երմակը, Սիբիհան և Ումերովը ժամանել են Փարիզ՝ եվրոպացի գործընկերների և ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Փարիզ՝ գործընկերների հետ բանակցությունների համար։ Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Երմակի տելեգրամյան գրառումը։

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ «վճռականների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչների հետ։ Երմակի խոսքով՝ խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասին է։

Նախատեսված են նաև հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք այժմ այցով Ֆրանսիայում են։

«Աշխատում ենք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար կարևոր հարցերի ուղղությամբ»,- ընդգծել է Երմակը։

Ուկրաինայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Փարիզում կայանալիք հանդիպումները կլինեն Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու վերաբերյալ խորհրդակցությունների շարունակությունը։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն լիակատար հրադադարի հասնելու, Ուկրաինայում խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով ռազմական կոնտինգենտի ներգրավումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ապրիլի 16-18-ը լինելու են Փարիզում՝ եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայի հարցով բանակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի