Հարություն Գուլյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
17.04.2025 | 12:25
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Հարություն Գուլյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հարություն Գուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։