ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ին և Ադրբեջանին լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացում

Լուրեր

19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն բարձր է գնահատում խաղաղության համաձայնագրին հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի մշտական ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին ասել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության վարչությունից։

Նշվել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կողմերին կարգավորման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դա ցանկանում են։ Հաղորդվել է, որ ԵՄ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և պաշտոնական Բաքվի ու Երևանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայտարարությունները։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանին և Հայաստանին այս ուղղությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում գործադրած շարունակական ջանքերի համար՝ թե՛ երկկողմ, թե՛ միջազգային հանրության մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում նաև ընդգծվում է, որ ներկայիս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ։

«Կարևոր է պահպանել այս ազդակը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ երկու կողմերից նույն հեռանկարային և փոխզիջման վրա կենտրոնացած մոտեցմամբ։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագրի նախագիծը»,- նշվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի