Բաքվում Գերմանիայի դեսպանը պարզաբանել է՝ ինչու է հրաժարվել այցելել Արցախի գրավյալ տարածքներ

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները համագերմանական արշավ են սկսել Բունդեսթագի պատգամավորների՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումների ֆոնին։

Ադրբեջանական մամուլի հիմնական թիրախում հայտնվել է այդ երկրում Գերմանայի դեսպան Վոլֆգանգ Մանինգը, քանի որ, ըստ տարբեր հրապարակումների, նա հրաժարվել է այցելել Արցախի գրավյալ տարածքներ։ «Թուրան»-ը խնդրել է Գերմանիայի դեսպանին՝ մեկնաբանել կատարվածը, ինչպես նաև նշել՝ ինչու չի մասնակցել դիվանագետների այցերին և ինչպիսի՞ն է ներկայում Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։

Առաջին հարցին դեսպանը պատասխանել է այսպես․ «Բոլոր գործոնների վերլուծությունից է կախված որոշումը՝ դեսպանը կամ դեսպանության աշխատակիցները երբ և ուր գնան։ Որոշիչ է այն հարցը՝ արդյո՞ք այն կուժեղացնի դեսպանության առաքելությունը, որը պահանջում է Գերմանիայի ԱԳ նախարարությունը, և արդյո՞ք ուղևորությունը վտանգներ պարունակում է անվտանգության ու առողջության համար»։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության շուրջ Գերմանիայի դիրքորոշմանը, դեսպանը նշել է․ «Վերջին ամիսներին Դաշնային կառավարության քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ կենտրոնացած էր՝ դադարեցնելու ԼՂ-ի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կոնֆլիկտի սրումը։ Կառավարության գործունեության նպատակն է՝ վերջ տալ ռազմական գործողություններին ու սկսել հաշտեցումը հայերի ու ադրբեջանցիների միջև։ ԱԳ դաշնային նախարարն ընդգծել է իր անձնական մասնակցությունը բանակցություններում իր գործընկերների հետ՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Դեսպանությունները Բաքվում ու Երևանում աշխատում են այդ ուղղությամբ։ Դաշնային կառավարությունը շարունակում է երկխոսությունն այդ հարցով Ադրբեջանի ու Հայաստանի միջև, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի շրջանակում։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կայուն կարգավորման համար»։

Էմմա Չոբանյան