Հակագերմանական հիստերիա Ադրբեջանում․ Բաքվում Գերմանիայի դեսպանը հրաժարվել է այցելել Արցախի գրավյալ տարածքներ

Լուրեր

11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
Բոլորը

Բունդեսթագի պատգամավորների՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն կապերի մասին քննարկումներն ու հրապարակումները Գերմանիայում ակտիվորեն շարունակվում են։ Ադրբեջանի հետ կապված գերմանացի պաշտոնյաների կոռուպցիոն մեղադրանքները հետաքննում են իրավապահները, ինչին արդեն անդրադարձել ենք։

Իրադարձությունների նման ընթացքը, բնականաբար, անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Վերջին օրերին ադրբեջանական մամուլը լեցուն է հակագերմանական հրապարակումներով, որոնք, ըստ երևույթին, իշխանությունների պատվերն են, որոնք փորձում են ուշադրությունը շեղել կոռուպցիոն սկանդալից։

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիայում այնքան էլ ուրախ չեն պատերազմում Ադրբեջանի հաղթանակից։ Քննադատությունների հիմնական թիրախում Բաքվում Գերմանիայի դեսպանն է։ Ըստ հրապարակումների՝ Վոլֆգանգ Մանինգը միակ դեսպանն է, որը հրաժարվել է այլ դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ այցելել Գյանջա ու Արցախի գրավյալ տարածքներ։

Բացի այդ, նշվում է նաև, որ Թբիլիսում գործող գերմանական կազմակերպությունները, իբր, ակտիվորեն մասնակցում են Բաքվի դեմ հակաքարոզչությանը, զուգահեռաբար էլ՝ ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում Ադրբեջանի դեմ հարձակվում են, նույնիսկ խոչընդոտներ ստեղծում Ադրբեջանի մասնակցության համար ՆԱՏՕ-ի որոշ զորավարժություններին։ «Գերմանացի դիվանագետները խարխլում են Ադրբեջանի համագործակցությունը Եվրոատլանտյան ինստիտուտների հետ ու խրախուսում Հայաստանի ակտիվացումն Արևմուտքում»,- ասվում է հրապարակումներից մեկում։

Minval.az-ի հետ զրուցում Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուղարովն ասել է, որ պաշտոնական Բաքուն անպատասխան չպետք է թողնի դեսպանի այդ քայլը։

«Դեսպանի հրաժարումը շատ մեծ սխալ է։ Մենք պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք այդ հարցում։ Այդպիսի գործողություններից հետո նրա ազդեցությունը մեր երկրում նվազագույնի կհասցվի։ Մանինգի մոտ խնդիրներ կառաջանան  մեր երկրի պաշտոնական անձանց հետ հանդիպումներում, նրան չեն հրավիրի զանազան միջոցառումների»,- ասել է Զուլֆուղարովը։

Նա նույնիսկ նշել է, որ գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը կարող է նպաստած լինել Ֆրանսիան։

«Բեռլինի այդպիսի դիրքորոշումը ես կբնութագրեի որպես չմտածված, որը ոչ մի արդյունք չի տա, Բաքվի կողմից այն չի ընդունվի։ Դրա համար էլ որոշակի քայլեր են ձեռնարկվում՝ մեզ վրա ճնշում գործադրելու համար։ Բայց նրանք ոչ մի շանս չունեն, որ հասնեն իրենց նպատակին և մոտենան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսմանը»,- ասել է Զուլֆուգարովը։

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Էլշան Մուսաևն էլ Trend-ի հետ զրույցում Գերմանիային խորհուրդ է տվել «զբաղվել իրենց խնդիրներով»։

«Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է, այդ պետության կողմից տարվող եվրոպական ռազմավարությունը իրեն չի արդարացրել։ Մի խոսքով՝ լավ կլինի, որ գերմանական ԶԼՄ-ները զբաղվեն իրենց երկրի ներքին խնդիրներով»,- ասել է Մուսաևը։

Էմմա Չոբանյան