Լաքոտը՝ հայ գերիների վերադարձի պահանջի մասին, Շոյգուն՝ Հայաստան-Ադրբեջան երկխոսության․ Լուրեր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուս-թուրքական համագործակցության վերջին «աշխատանքը» եղել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերեգյ Շոյգուն։ Նրա խոսքով՝ դա պարզ գործողություն չէր։ Շոյգուն ասել է, որ հույս ունի՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ադրբեջանը խոսեն միմյանց հետ։

—

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: Նա նշել է, որ գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա։

—

ԱԺ փոխնախագահ, իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերի մի մասը տարբեր պատճառներով չի ուզում արտահերթ ընտրություններ, թեև պահանջում է դա։ Սիմոնյանը նշել է, որ մի մասը վստահ է, որ չի անցնելու այդ ընտրություններում, իսկ օրինակ ԼՀԿ-ն ցանկանում է ոչ թե ընտրություններ, այլ իր կշռի մեծացում։

 

ԼՀԿ-ից այս խոսքերին պատասխանել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պնդել է, որ ընտրություններ կազմակերպելու համար իշխանական թիմը պայման է դնում, որ իրենք կողմ քեվարկեն նոր ընտրական օրենսգրքին։