ԼՀԿ-ն ընտրություններ չի ուզում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին. ես համարում եմ, որ ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից՝ օգտագործելով այս ժամանակահատվածը իր դիրքը կարևորելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Լավ եմ ճանաչում իրենց գործելաոճը, գիտեմ, որ մշտապես ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են ինչ-որ պատճառների ու պայմանների բերումով այդ պայմանավորվածությունից կամ իրավիճակից խուսանավել, որը արդեն հայտնի գործելաոճ է: Ես նաև վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանի» նաև այլ ընդդիմադիր գործիչներ այսօր իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև իրենք գիտեն, որ իրենց գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու»,-նշեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն էլ ասում են, որ իշխանությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ԱԺ խոսնակն ասաց. «Բոլոր հարցումները և մարդկանց վերաբերմունքը խոսում է այլ բանի մասին: Եթե պարոն Մարուքյանն այդպիսի բան է ասում, կարող է իր համար ցանկալի դեսպանատան, ցանկալի կազմակերպության հարցմանն անդրադառնալ, կամ ինքը հարցում պատվիրել և տեսնել, թե որ դեպքում են իրենք հատում 1 տոկոսի շեմը»:

Հարցին, թե ինչու իշխանությունը չի ուզում ընդառաջ գնալ ընդդիմությանը և ընտրությունները կազմակերպել մինչև հունիսի 1-ը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ընտրության իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է, իսկ դրա  բաղադրիչ մասերից մեկն այն է, որ այսօր ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, նրանք նույնպես այդ պրոցեսին մասնակից լինեն: Իշխող ուժը արտահերթ ընտրությունների գնում է ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու համար: Անել դա միանձնյա, քաղաքական առումով այնքան էլ ճիշտ չէ… Ժամկետների մասով որևէ հստակեցում չկա, քննարկում է տեղի ունենում իմ կողմից նշված ուժերի հետ, ուզում ենք, որ նաև իրենց համապատասխան լինեն ժամկետները:

Մենք նաև ունենք Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն: Մենք բազմիցս  ասել ենք, որ ռեյտինգային համակարգը պետք է փոխվի: Հիմա պետք է հասկանանք, թե որն է այսօր ավելի կարևոր: Այսինքն՝ ընտրությունները մի քիչ հետաձգենք, որ օրենսգիրքը փոխենք, թե՞ շուտ անենք ընտրություններ, բայց հին օրենսգրքով»:

Մանրաամսները՝ տեսանյութում: