Ռուս-թուրքական համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում պարզ օպերացիա չէր․ Սերգեյ Շոյգու

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտության ու ռուս-թուրքական բարդ հարաբերությունների մասին։ Վերջինս նշել է, որ ռուս-թուրքական համագործակցության վերջին «աշխատանքը» եղել է Լեռնային Ղարաբաղը։

«Դա պարզ գործողություն չէր։ Հենց այսպես կուզենայի այն անվանել, և ոչ այլ կերպ։ Քանի որ  միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում․․․

Մյուս կողմից դրան ներգարվվել էր Թուրքիան ու այդ պատճառով էլ անհրաժեշտ էր խոսել ու զբաղվել նաև թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը, հավատացեք, տիտանական ջանքեր է ներդրել, որպեսզի այս ամենը կայանա։ Ընդ որում, ստիպված էր համոզել բոլորին։ Այսինքն չկար մեկը, որ կասեր՝ «Ես համաձայն եմ, միայն նրանց համոզեք»։ Ո՛չ, ստիպված էինք համոզել բոլորին։ Մենք էլ մեր մակարդակի գործընկերների կամ նախարարների հետ էինք խոսում, խոսում էինք և մեր թուրք գործընկերների հետ։ Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ՝ հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, որպեսզի նրանք երկկողմ շփումների անցնեն և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանն ու Հայաստանը»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Տաթև Ֆռանգյան