Ինչպես և ինչու է փոխվել ԱԱԽ շենքի պատկանելությունը

Լուրեր

12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
Բոլորը

Հայաստանի կառավարությունը վերջին նիստում հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կունենա նոր անվտանգության խորհուրդ՝ նոր լիազորություններով և նոր կազմով:

Ուշագրավ է, որ խորհրդի 9 հոգանոց կազմում այլևս ընդգրկված չեն լինի երկրի նախագահը, ազգաին ժողովի նախագահը, ինչպես նաև գլխավոր դատախազը: Ի վերջո՝ թե կոնկրետ ովքեր կլինեն նոր խորհրդի կազմում՝ պարզ կդառնա արդեն ապրիլին, մինչ այս, սակայն, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ազգային անվտանգության խորհրդի՝ Բաղրամյան 24/5 հասցեում գտնվող շենքի շուրջ: Թանկարժեք այս շենքի պատկանելությունը շարունակում է խնդրահարույց մնալ:

Հիշեցնենք, Կառավարության՝ 2008 թվականի հունիսի 19-ի որոշմամբ, «ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրինության տակ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 375 քմ մակերեսով արհեստանոցի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տնօրինությանը` հետագայում ազգային անվտանգության խորհրդի շենք կառուցելու նպատակով»: 2016 թվականի օգոստոսի 10-ից հետո, երբ նախագահի հրամանով լուծարվեց ԱԱԽ աշխատակազմը, լրատվամիջոցներից մեկը դիմեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ պարզելու, թե ում տնօրինության տակ է արդեն նախկին ԱԱԽ աշխատակազմի շենքը: Մի քանի հարցումից հետո ներկայացվեց հետևյալ պատասխանը. «Համաձայն կադաստրային գործի տվյալների՝ Երևան, Կենտրոն, Բաղրամյան պողոտա 24/5 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 09.11.2012թ. գրանցվել է ՀՀ ԳԱԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈւՏ ՊՈԱԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը»:

2017 թվականի դեկտեմբերին մամուլը գրեց, որ Ազգային անվտանգության խորհրդի շենքում արմատական, բարձրակարգ, «շատ թանկ» վերանորոգում է սկսվել:

Factor.am-ի հարցին նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «ՀՀ Նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 26.06.2017թ. կազմակերպվել է համապատասխան մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել թվով 3 կազմակերպություն: Հաղթող մասնակից է ճանաչվել ամենացածր գին (46.925.694 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) ներկայացրած «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն, որի հետ 18.07.2017թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի՝ մասնակիցն աշխատանքներն ավարտել է 31.08.2017թ.»:

Նախ զարմանալի է, թե ինչու պետք է ընդամենը 8 տարի առաջ հսկայական գումարով կառուցված ժամանակակից շենքում վերանորոգման անհրաժեշտություն առաջանար: Ապաև՝ զարմանալի է, թե ինչու են իրար հակասում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նախագահականի հայտարարությունները նույն կառույցի մասով: Վլադիմիր Հակոբյանը նշում է, որ այն ՀՀ Նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի շենքն է, մինչդեռ կադաստրի պետական կոմիտեն հայտնում է, որ այն ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի շենքն է:

Ի՞նչ է իրականում այստեղ կատարվում:

Նշենք, որ շենքը հսկում են ավտոմատներով զինված աշխատակիցները, իսկ այն տեսանկարահանելու համար պահանջում են հատուկ թույլտվություն նախագահական նստավայրից: Ուրեմն այն ԳԱԱ ինստիտուտի շենք չէ: Իսկ եթե այնտեղ ԱԱԽ քարտուղարությունն է, ապա ի՞նչ հիմքով է զբաղեցնում տարածքը:

Ի դեպ, համաձայն կառույցի պաշտոնական կայքի, շարունակում է գործել Ազգային անվտանգության խորհուրդը, ոչ թե խորհրդի քարտուղարությունը: Կայքում կցկտուր ինֆորմացիա կա կառույցի մասին, քանզի այն գրեթե չի գործում: Չկան տվյալները նաև հաստիքացուցակի մասին:

Factor-am-ը հարցում էր ուղարկել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ պարզելու՝ իրականում Բաղրամյան պողոտա 24/5 հասցեում ի՞նչ շենք կամ շենքեր են գրանցված, ո՞ւմ անունով և ո՞րն է այդ անհամապատասխանության պատճառը, երբ Կոմիտեն նույն տարածքը նշում է որպես ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, իսկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ որպես ԱԱԽ շենք: Սահմանված ժամկետում ստացանք հետևյալ պատասխանը. «Համաձայն կադաստրային գործի տվյալների` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 24/5 հասցեի անշարժ գույքը՝ բաղկացած 0.103 հա մակերեսով հողամասից, 946.2 քմ մակերեսով մաթեմատիկայի ինստիտուտի շենքից և 245.0 քմ մակերեսով ավտոտնակից, սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետության անվամբ: Նշված հասցեի անշարժ գույքի (ամբողջ մակերեսների) նկատմամբ 09.11.2012թ-ին գրանցվել է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը: Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն կադաստրային գործի տվյալների՝ Ձեր մատնանշած անշարժ գույքի նկատմամբ (ԱԱԽ շենք) 18.10.2016թ. գրանցվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի անհատույց օգտագործման իրավունքը Բաղրամյան 24 հասցեում»:

Փաստորեն, շենքը որպես ԱԱԽ շենք գործել է 2008-12 թվականներին միայն: Հետո հանվել է ԱԱԽ հաշվառումից, երբ այն դեռ գործում էր, իսկ 2016-ին, երբ խորհուրդը ոչ քարտուղար ուներ, ոչ էլ նորմալ աշխատում էր, այն կրկին վերադարձվել է:

 

 Սևակ Հակոբյան